15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արմեն Ամիրյանի քույրը ՛՛քցել՛՛ է ու անհետացել. Հրապարակ

՛՛Նե՛՛ ամսագրի գլխավոր խմբագիր Անահիտ Ամիրյանը, որը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հարազատ քույրն է, անհետացել է: Մոտ երկու տարի է, ինչ ամսագիրը լույս չի տեսել: Խմբագիրը հեռախոսազանգերին չի պատասխանում: Նրա խմբագրությունը, որն Արշակունյաց 2 հասցեում է, Մամուլի շենքի երրորդ հարկում, փակ է, դռները վաղուց ոչ ոք չի բացել: Մամուլի շենքի պահակներն այցելուներին բացատրում են, որ Անահիտ Ամիրյանը վաղուց չի երևացել: Այցելուները շատ են: 

Բանն այն է, որ անհետանալուց առաջ Անահիտ Ամիրյանը պարտքով գումարներ է վերցրել բազմաթիվ մարդկանցից, որոնք այժմ ամբողջ քաղաքով մեկ Անահիտին են փնտրում: Նրանք մտավախություն ունեն, որ հմայիչ ՛՛խմբագրուհին՛՛ պարզապես քցել է իրենց, սակայն, դատական քաշքշուկից խուսափելով, դեռևս աղմուկ չեն բարձրացնում:

՛՛Հրապարակի՛՛ տեղեկություններով՝ Անահիտ Ամիրյանի պարտատերերը տասից ավելի են: Նրանց շրջանում մտավախություն կա, որ ՛՛Նե՛՛-ի խմբագիրն առհասարակ Հայաստանում չէ, որ նա մեկնել է ԱՄՆ՝ իր որդու մոտ: 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ