12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Բանանի գինը բարձրանում է. Հայկական ժամանակ

Բանանի գինը Հայաստանում անցած տարվա վերջից սկսեց բարձրանալ։ Իսկ անցած հանգստյան օրերին կտրուկ թռիչք արձանագրեց եւ հիմա մեր խանութներում մեկ կգ բանանի գինն արդեն հազար դրամ է։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանը ՛՛Հայկական ժամանակի՛՛ հետ զրույցում հայտնել է, որ բանանի գնի բարձրացումը դեռ շաբաթներ առաջ գրավել է հանձնաժողովի ուշադրությունը, եւ իրենք որոշակի տեղեկատվություն են պահանջել բանանի ներկրմամբ զբաղվող ՛՛Քեթրին՛՛ ընկերությունից՝ հասկանալու համար, թե որն է ստեղծված իրավիճակի պատճառը։ 

Հայաստանում վաճառվող բանանը աշխարհում ամենաթանկերից մեկն է։ Օրինակ՝ Եվրոպայում մեկ կիլոգրամ բանանի մանրածախ միջին գինը մեկ եվրո է կամ 570 դրամ։ Առանձին դեպքերում, օրինակ՝ թանկ սուպերմարկետներում, բանանը արժե առավելագույնը 1.5 եվրո։ Ռուսաստանում այն արժե 1.2-1.3 դոլար։ Նույնքան արժե Վրաստանում։ Իսկ Հայաստանում ամենաքիչը 2 դոլարի սահմաններում է, իսկ հիմա 2.4 դոլարի։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ