20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանրամասներ ՛՛Որոտանի՛՛ ՀԷԿ-ի վաճառքից ու ճակատագրից. Ժողովուրդ

Ներկայացնում ենք ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ ՛՛Ժողովուրդի՛՛ հարցազրույցից մի հատված:

 Պարոն Մովսիսյան, ինչպես կմեկնաբանեք, որ Որոտանի հէկ-ը մասնավորեցվել է օրենքի խախտումներով: 

-Օրենքի խախտում չի կատարվել: Բացատրել է արդարադատության նախարարը:

-Իսկ Որոտանի հէկ-ի գույքի շրջանակներում պետական նշանակության ջրամբարների մասնավորեցման մասին ի՞նչ կասեք: 

-Էդ ջրամբարները կառուցվել են Որոտանի համար, և այդ կարգի հէկ-երը չեն կարող առանց ջրամբարի գոյություն ունենալ: Չէ որ դա կուտակային ջրի վրա է աշխատում:

-Հնարավո՞ր է՝ գործարքը չեղյալ համարեք: 

-Ոչ, մեզ ձեռք չի տալիս հետ գործարքել: Ամբողջ գործարքը օրենքի սահմաններում է և որևէ նման խնդիր չկա:

-Որոտանի հէկ-ի վաճառքի մասին կառավարության որոշում կայացվե՞լ է, թե՞ ոչ: 

-Բա ո՞նց չի կայացվել: Բա առանց դրա ո՞նց կլինի:

-Եթե կար կառավարության որոշում, ինչու որևէ մեկն այդ մասին չէր խոսում, չնայած՝ ընդդիմությունը բազմիցս բարձրաձայնել է այդ մասին: 

-Իսկ ո՞վ է ասել, որ հենց կառավարության որոշում է դուրս գալիս, մենք էլ պետք է դուրս գանք՝ հայտարարենք: Կայքում ամեն ինչը բաց դրված է: ԱԺ-ում քանի անգամ հարցրել են, ասել եմ՝ բանակցությունները գնում են, հենց որոշակի կլինի, ձեզ կասենք:

-Ընդդիմությունը կասկածում է, որ հետին թվով եք որոշումն ընդունել: 

-Ինչ թվով ուզում ա, լինի: Ենթադրենք՝ մի տարի առաջ է եղել բայց պիտի բացես, չէ՞: Ո՞նց կլինի՝ ասենք պետական է, տակից մասնավորին տանք:

-Հնարավոր է՝ Որոտանի հէկ-ը Ձորահէկ-ի ճակատագրին արժանանա, երբ սկզբում գույքը վաճառվեց, հետո վեց ամիս անց լուծարվեց նաև հէկ-ը: 

-Այնտեղ ուղղակի իմաստ չուներ Ձորահէկ-ը պահել: Այստեղ խնդիրն այլ է: Որոտանի կասկադն ունի բավականին լավ ինժեներական անձնակազմ: Մեր խնդիրն է այդ անձնակազմն օգտագործել Մեղրիի հէկ-ի շինարարության ժամանակ: Եվ հետո, Որոտանի ամբողջ գույքը չի վաճառվել, փոքր հէկ ունենք՝ Հերհերի հէկ-ը, որ մնացել է Որոտանի կազմում: Բայց Որոտանի հիմնական խնդիրը հիմա դառնալու է Մեղրիի հէկ-ի կառուցումը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ