Ինչպիսի ազդեցություն կունենա ոստիկանի ներկայությունը դպրոցում
ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչու պետք է շատ ավագ դպրոցներում ոստիկաններ լինեն։ ՛՛Նույնիսկ նման ձևակերպում կա, դպրոցական ոստիկան, նախկին պատգամավորներ կան, որ չեն գիտակցում, թե ինչպիսի ազդեցություն դա կարող է ունենալ, և առանց որևէ վերապահումների ոստիկանության նկատմամբ, չե՞ք գտնում, որ դա անթույլատրելի է՛՛,-հարցրեց նա:
Աշոտյանը պատասխանեց, որ ծրագիրն իրականացվում է վերջին տարիներին ոստիկանություն հետ համատեղ և այն արձագանք էր ծնողական այն մտահոգություններին, ըստ որոնց, տարբեր դպրոցներից այդ տարիքում հավաքվող, իրար առաջին անգամ հանդիպող աշակերտները, հատկապես տղաները կարող են անհարկի վիճակաբանություննների և կոնֆլիկտների աղբյուր դառնալ:
՛՛Ծրագրի հեղինակը մենք չենք, նման փորձ կա տարբեր երկներում, շատ հեռու չգնանք, հարևան Վրաստանում և դպրոցական ոստիկանի ծրագիրը կա այլ դպրոցներում և ոչ միայն ավագ։ Կարող են խոչընդոտել ուսումնական հաստատությունների ինքնուրույնությունը , սակայն այն արձագանքները, որ ունենք, ոստիկանների տարվող աշխատանքներից բացառապես դրական են և որևէ քննադատության չեն ենաթարկվել ծնողական և մանկավարժական կոլեկտվի կողմից՛՛,-հավելեց նախարարը: