12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անդրեն հուզմունքից մոռացավ երգի բառերը /վիդեո, ֆոտո/

Մարտի 12-ին “Երեւան Մոլ”-ում կայացավ Անդրեի “Իմ հոգին” ձայնասկավառակի շնորհանդեսը; Երգիչը նշեց, որ սա չնայած իր 6-րդ ձայնասկավառակն է, բայց այնպես է հուզվել, կարծես առաջին անգամ է նման բազմություն տեսնում:

“Չգիտեմ հուզված եմ, մինչեւ այստեղ գալը՝ մի երեք ժամ տեղս չէի գտնում: Բայց ուրախ եմ, որ այստեղ եմ ձեզ հետ եւ մի հուշ կմնա թե ձեր մոտ, թե իմ”,-ասաց Անդրեն:

Սկավառակում տեղ է գտել 10 երգ, որն հեղինակել է Սուրեն Կնազյանը: Վերջինիս հետ Անդրեն համագործակցում է 2003թ-ից:

Մանրամասները տեսանյութում:

Նկատենք, որ Անդրեն առաջինը երգեց “Քամիներ” երգը, սակայն նախապես հայտարարեց, որ հուզմունքից գուցե մոռանա բառերը:

Հանդիսավար Ավետ Բարսեղյանն էլ նկատեց, որ ամեն ինչ առաջինն Անդրեն է՝ սկսած “Եվրատեսիլից” մինչեւ “Երեւան մոլ”-ում համերգ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ