20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արշոն նպաստել է ընկերուհիների պոռնկությամբ զբաղվելուն. Ժամանակ

“Ժամանակ թերթը” գրում է.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Արշալույս Փարսադանյանի գործի դատական քննությունը:

Մինչև դատական վիճաբանություններին անցնելը մեղադրողը՝ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ա. Սարգսյանը, միջնորդել էր ինքնասպանության հասցնելու մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով , ամբաստանյալ Փարսադանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Նախաքննական մարմինը Արշալույսին մեղադրել է միայն պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Համաձայն առաջադրված մեղադրանքի ՝ 2012 թվականի մայիսին գործով վկաներ Հասմիկը, Սոնյան, ու Լարիսան Արշալույսի առաջարկով գնացել են “Վենեցիա” հյուրանոցային համալիր, սեռական հարաբերություններ ունեցել հաճախորդների հետ:

Հաջորդ օրը յուրաքանչյուրի համար Արշալույսին վճարվել է 10 հազարական դրամ, ընդհամենը 40 հազար դրամ: Սոնյաի գումարը տալուց հետո Արշալույսը նրանից պահանջել ու ստացել է2 հազար դրամ՝ որպես միջնորդավճար: Այնուհետև Նոյեմբերյան քաղաքում Սոնյան սեռական հարաբերություն է ունեցել Արշալույսի ծանոթի հետ, հաջորդ օրը Արշալույսից խնդրել էծառայության վճարը, բայց վերջինս գումարը չի տվել, պահանջել է փողի մասին չխոսել՝ սպառնալով մարմնավաճառության համար հայտնել հարազատներին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ