07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 19, 2014

Նախարարը կպատժի

Օրենքի նախագիծը մշակվել է ջրային պետական կոմիտեի կողմից, իսկ Բնապահպանության նախարարությունը առաջարկություն է արել, որ լինի հետևյալ պայմաններով. ջրառը 170 մլն խմ-ից բարձրանա մինչև 240: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: ՛՛Մենք առաջարկել ենք՝ բացասական բալանս չարձանագրվի, դա՝ առաջին, երկրորդ խնդիրը վերաբերում էր այն բացասական բալանսին, որ այս տարի […]

Շտապօգնությունում կստեղծվեն մանկաբուժական բրիգադներ

 ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և առաջիկա անելիքները։ Մի քանի օր առաջ այդ հարցը քննարկվեց ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայում։ Ներկայացվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ “Շտապ բժշկական օգնության արդիականացման ծրագրի” գործարկումը նախատեսվել էր  2010, իսկ ավարտը` 2014 թվականին: Ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով իրականացվել է շտապ բժշկական […]

Նախագահը միզել է ելույթի ժամանակ /վիդեո/

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, որ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսի տաբատը նրա հանդիպումներից մեկի ժամանակ սկսել է թրջվել: Մամուլն անմիջապես արձագանքել է` նշելով, որ նախագահը միզել է ելույթի ժամանակ, տեղեկացնում է New York Daily News-ը: Նշվում է նաեւ, որ 2 տարի առաջ նախագահը ենթարկվել է շագանակագեղձի վիրահատության:

Զուրաբյանը հորդորեց Ստյոպա Սաֆարյանին չլսել

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանիս այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե իրականությանը համապատասխանում են լուրերը, որ ՛՛Ժառանգությունը՛՛ հնարավոր է դուրս գա քառյակից: Զուրաբյանն ասաց, որ առաջին անգամ է լսում այն մասին: Ինչ վերաբերում է ՛՛Ժառանգության՛՛ անդամ Ստյոպա Սաֆարյանի հայտնած տեսակետին, որ եթե ամբողջական իշխանափոխության հարց չդնեն այս ուժերը, ապա ՛՛Ժառանգությունը՛՛ կլքի քառյակը, ապա  Զուրաբյանն արձագանքեց. ՛՛Լսեք […]

Հովհաննես Թոքմաջյանին կփոխարինի…

 Հայաստանում գործող 1600 արտոնագրված շինարարական կազմակերպությունից միայն 778-ը կամ 50 տոկոսն է հաշվետվություն ներկայացնում ՀՀ վիճակագրական ծառայություն: Շինարարության ծավալի վերաբերյալ ամբողջական տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ  կառավարությունն իր այսօրվա նիստում հանդես է եկել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այն ընդունելու դեպքում բոլոր 1600 շինարարական կազմակերպությունները կներկայացնեն հաշվետվություններ, որոնց ամփոփումից հետո կպարզվի երկրի շինարարության ընդհանուր […]

Պետհամարանիշներում կլինի եռագույնը

ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի եւ թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար: Համարանիշերում կօգտագործվի նաեւ Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը: Կառավարության նախկին որոշմամբ սահմանված առաջին տեսակի հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափը փոքր է թվերից եւ որոշ դեպքերում խնդիր […]

Պահանջելու են ՛՛քերթման սխեմաներն՛՛ ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

Մարտի 24-27-ի Ազգային ժողովի քառօրյայի ժամանակ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը կնախաձեռնեն, որ արտահերթ կարգով քննարկման դրվի խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ այդ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թվականներին բնակչության և տնտեսվարող սուբյեկտների կողմից լրացուցիչ վճարների ու տուգանքների […]

Նախագահի աշխատակազմի նոր գործընկեր կազմակերպությունն այլ գործելաոճ ունի

 Մարտի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերի համար հայտ ներկայացրած 23 ՀԿ-ների ծրագրերը։ Հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին անդրադարձան ծրագրերի բովանդակությանը, բյուջեներին։ Հատուկ ընդգծվեց, որ որակյալ ծրագրեր ընտրելու խնդիր է դրված։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, նիստի ավարտին […]

Նպատակահարմար է, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը դե յուրե վերամիավորման քաղաքական գործընթաց սկսեն

Նախախորհրդարանի հայտարարությունը Ստեփանակերտում Ղրիմի ինքնորոշմանը նվիրված տոնախմբության առիթով. Երևանի պատվերով Ստեփանակերտում կայացած համերգը, որը ողջունում էր Ղրիմի ժողովրդի ինքնորոշումը, վասալների կողմից իրենց տերերի հանդեպ անխոհեմ ստրկահաճության դրսևորում էր։  Ժողովուրդը, որ հռչակել է անկախություն և պաշտպանել սեփական ազատությունն իր արյամբ, ներքաշվում է մի գործընթացի մեջ, որտեղ նա ցուցադրվում է ասես ծուռ հայելու մեջ: Ղրիմում և Արցախում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված