18 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Պետհամարանիշներում կլինի եռագույնը

ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի եւ թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար: Համարանիշերում կօգտագործվի նաեւ Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը:

Կառավարության նախկին որոշմամբ սահմանված առաջին տեսակի հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափը փոքր է թվերից եւ որոշ դեպքերում խնդիր է առաջացնում ընթեռնելիության առումով: Խնդիր են հարուցում նաեւ միմյանց բավական նման տառերը՝ “O”, “Q”, “D”, “C”, ինչպես նաեւ մոտոցիկլի համարանիշի մեծ վահանակները, կցորդների եւ կիսակցորդների երկար համարանիշերը:

Որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում, մի քանի բացառությամբ, նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը, օգտագործել տառերի եւ թվերի առավել ընթեռնելի գրելատեսակներ, “սովորական երկար” համարանիշի տառերի չափը մեծացնել եւ հավասարեցնել թվերի չափին, “քառակուսի” համարանիշի վահանակների չափերը մեծացնել՝ մեծացնելով նաեւ օգտագործվող տառերն ու թվերը:

Մոտոցիկլի համարանիշի վահանակները փոքրացվում են, սակայն մեծացվում են դրանցում օգտագործվող տառերի եւ թվերի չափերը, կցորդների եւ կիսակցորդների համար սահմանվում են նաեւ 520X112 մմ չափերի համարանիշեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ