09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շտապօգնությունում կստեղծվեն մանկաբուժական բրիգադներ

 ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և առաջիկա անելիքները։ Մի քանի օր առաջ այդ հարցը քննարկվեց ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայում։

Ներկայացվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ “Շտապ բժշկական օգնության արդիականացման ծրագրի” գործարկումը նախատեսվել էր  2010, իսկ ավարտը` 2014 թվականին:

Ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով իրականացվել է շտապ բժշկական օգնության ծառայության կազմակերպման և տրամադրման ներկա իրավիճակի վերլուծություն` դաշտը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի առկայության, որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների, ինչպես նաև  ծառայության ֆինանսավորման մակարդակի և մեթոդների վերաբերյալ:

Մշակվել և 2013թ. ՀՀ առողջապահության նախարարի N 39-Ն հրամանով հաստատվել է  “Բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման” նոր չափորոշիչը։ Նաև մշակվել են էլեկտրոնային կանչի թերթիկը, լրացման կարգը, խորհրդատվական թերթիկը, հաշվետվական ձևերը, լրամշակվել  են ուղեկցող, ինչպես նաև սանավիայի թերթիկները: Տարբեր ծրագրերով ձեռք բերված շտապօգնության 94 մեքենայից 59-ը տրամադրվել է մարզերին, իսկ 35–ը` Երևանին: Աշխատանքներ են տարվում մեքենաների դեռևս գոյություն ունեցող պակասը լրացնելու ուղղությամբ:

 Ծառայությունում ընդգրկված բոլոր մասնագետները (բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ) վերապատրաստվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կրթական  նոր ծրագրերով։  Վերապատրաստման դասընթացներ են  իրականացվել նաև շտապօգնություն տրամադրող բոլոր բուժհաստատությունների անձնակազմի համար։ Փոփոխություն է կատարվել վերակենդանացման կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրում`  վերջին տարվա կլինիկական օրդինատորներին շտապօգնության ծառայությունում ընդգրկելու նպատակով:

2013թ. մշակվել է շտապօգնության ծառայության ըստ  կատարողականի որակի գնահատման 80 ցուցանիշ,  որից 17–ը կներառվի շտապօգնության վերլուծական համակարգում գործարկման առաջին տարվա ընթացքում: Շտապօգնության կողմից իրականացվող բուժօգնության որակի վերահսկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների կողմից մշակվել ու ներդրվել են կյանքին վտանգ սպառնացող` որոշակի հիվանդությունների և սուր վիճակների ժամանակ, անհետաձգելի օգնության  կազմակերպման ախտորոշիչ և բուժական միջամտությունների 16 գործելակարգեր և ուղեցույցներ:

Ծրագրի գնահատման համար իրականացվել է ծառայություններից օգտվելու և մատչելիության ցուցանիշների, հանրային իրազեկման ելակետային և վերջնական տվյալների համեմատություն։ Արձանագրվել է շտապօգնության կանչերի թվի զգալի աճ` Երևանում 2012 թվականի համեմատությամբ 2013-ին կանչերն աճել են 23 000-ով:  

Աճի միտումը մասամբ բացատրվում է առավել որակյալ և արդյունավետ աշխատանքով։ Դրա օբյեկտիվ պատճառներից է նաև շտապօգնություն-պոլիկլինիկա փոխգործակցության արդյունավետության պակասը: “Աջակցություն  շտապ բուժօգնության ծառայություններին” ուղղակի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել են հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, ստեղծվել է շտապօգնության www.1-03.am կայքը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ