07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 19, 2014

Մեկուսացրել են պատգամավորուհու հորը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, արդեն մի քանի ամիս է՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, որն ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրն է, գալիս է գործի, բայց մեկուսացված է աշխատանքից: Քաղաքապետը նրան ոչ մի հանձնարարություն չի տալիս՝ ամեն կերպ ցույց տալով, որ աշխատանքից հեռացման դիմում գրի: Այս պատմությունը քաղաքում բոլորը գիտեն: Բանը հասել է նրան, որ մշակույթի […]

Մարտի 1-ին ով ինչպես է Ծառուկյանի թիկնազորին հասցրել 350 միավոր զինվորական համազգեստը. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. “”Ժամանակ”-ին հայտնի է դարձել, թե 2008թ. մարտի 1-ի դեպքերից առաջ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ինչպես է պաշտպանության նախարարությունից ստացել զինվորական համազգեստները: Հիշեցնենք, որ Փաստահավաք խումբը փաստաթուղթ էր հրապարակել, այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանն էր անձամբ հնչեցրել, որ Մարտի 1-ի նախօրեին ՊՆ իրային պահեստից` թիվ 93353 զորամասից,  մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ զինվորական […]

Մկրտումյանը “էլի պլստաց”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի շրջապատի մարդիկ Արդարադատության ակադեմիայի երեկվա բացումից հետո համարում են, թե Մկրտումյանի պաշտոնանկության թեման, որ շրջանառվում էր ամիսներ, կարելի է փակված համարել։ Մկրտումյանի պաշտոնանկության հարցը արդիական դարձավ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի եւ նրա ութ ենթակաների դեմ քրեական գործի հարուցումից եւ նրանց ձերբակալությունից հետո։ […]

Հնարավոր է առաջիկայում “Ժառանգություն”-ն ընդհանրապես հրաժարվի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասնական պայքարի դուրս գալ. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Մարտի 14-ին կայացած “Բարգավաճ Հայաստան” և “Ժառանգություն” կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իրեն հատուկ ոճով այդպես էլ Ծառուկյանի առաջադրած կոնկրետ հարցերին չի պատասխանել։ Միայն ասել է, թե վարչապետին անվստահություն հայտնելով խնդիրը չի լուծվի։ Մեզ լուրեր հասան, որ հնարավոր է առաջիկայում “Ժառանգություն»-ն ընդհանրապես հրաժարվի ՀԱԿ-ի, […]

Քննիչը կաշառք է պահանջել՝ կալանավորը դիմել է Գորիկ Հակոբյանին. Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է. Կալանավորը դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին.  “Իմ նկատմամբ ՀՔԾ-ում քննվող թիվ 13200812 քրեական գործի ընթացքում քննչական խմբի քննիչ Արթուր Ղազարյանը 2013թ. ապրիլ-հունիս ամիսներին ինձնից պահանջել է 500 ԱՄՆ դոլար՝ նշանակված փորձագիտական եզրակացությունը հօգուտ ինձ կազմակերպելու համար, հայտարարելով, որ ինքը ինձ փոխանցում է քննչական խմբի նախկին ղեկավար Հ. Սարդարյանի ասածը։ […]

Մհերյանի սպանության համար հայրը մեղադրում է նախկին ոստիկանապետին՝ տեսաերիզը վկայու՞մ է. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. “Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործի շրջանակներում վերջինիս հոր՝ Պետրոս Մհերյանի կողմից օրերս նախաքննական մարմնին տրամադրված տեսաերիզը իրավապահների կողմից ոչ մի արձագանք չի ստացել: ՞Ոչ մի նորություն չկա: Իրավապահները կարծես թե չեն ցանկանում ընթացք տալ այս գործին: Իմ փոխանցած տեսաձայնագրությունը նորություն չէր, դա մի 3 տարվա պատմություն ուներ, որի հիման վրա 70-80 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված