Մարտի 1-ին ով ինչպես է Ծառուկյանի թիկնազորին հասցրել 350 միավոր զինվորական համազգեստը. Ժամանակ
“Ժամանակ” թերթը գրում է.
“”Ժամանակ”-ին հայտնի է դարձել, թե 2008թ. մարտի 1-ի դեպքերից առաջ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ինչպես է պաշտպանության նախարարությունից ստացել զինվորական համազգեստները:
Հիշեցնենք, որ Փաստահավաք խումբը փաստաթուղթ էր հրապարակել, այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանն էր անձամբ հնչեցրել, որ Մարտի 1-ի նախօրեին ՊՆ իրային պահեստից` թիվ 93353 զորամասից, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ զինվորական համազգեստներ էին ստացել, որոնք բաժանել էին իրենց թիկնապահներին: Ենթադրվում էր, որ այդ համազգեստները հագած թիկնապահներն էլ մահացու վիրավորանքներ են հասցրել ցուցարարներին:
Հիշեցնենք նաև, որ հրապարակված ցանկի համաձայն՝ ՊՆ այդ զորամասից ամենաշատ՝ մոտ 350 միավոր զինվորական համազգեստ ստացել է Գ. Ծառուկյանը: Այսինքն՝ մարտի 1-ի իրադարձությունների մեջ ամենաշատ “կամավորականներ” ներդրել է Գ. Ծառուկյանը:
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավարին հատկացված մեծաքանակ համազգեստը ոստիկանությունից Առինջի հայտնի բլրակի վրա գտնվող նրա առանձնատուն է հասցվել 08OO100 պետհամարանիշներով 330 մակնիշի 2000թ. արտադրության կանաչ Lexus մեքենայով: Համազգեստները ստացել է Հովիկ Հակոբյանը՝ Աբովյան քաղաքում Գ. Ծառուկյանի անվան մարզադպրոցի տնօրենը (այժմ՝ ԲՀԿ-ի ղեկավարի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի անձնական վարորդի և նրա թիկնազորի անդամներից մեկի՝ Արմեն Հակոբյանի եղբայրը)”,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: