Ի՞ նչու եք բղավում` դատավորը պաշտպանին. Բանդայի պարագլխին վտանգ է սպառնում/վիդեո/
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց “Բանդա”-ի դատավարությունը:
Դատավարությանը չէր ներկայացել ամբաստանյալ Քյարամ Ամոյանը, քանի որ վերջինիս նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ամբաստանյալ Արտուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանում հայտարարեց, որ բազմաթիվ միջնորդություններ ունի, սակայն ներկայացնում է մեկը:
“Քանի որ իմ պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ապա ես միջնորդում են նրա խափանման միջողը` կալանքը փոխել”,-միջնորդեց պաշտպանը: Միջնորդությանը առարկեց մեղադրողը, իսկ դատավորն ասաց, որ ըստ էության դատական նիստ չի լինում, քանի որ Ամոյանը բացակայում է:
“Այս գործը սարքել են իմ պաշտպանյալի գլխին, մասնակիցները վարչության պետեր են դարձել, պաշտոններ են զբաղցենում: Բա ում դիմեմ, եթե ոչ դատարանին: Նիստ չեք անում դիմեք Վճռաբեկին, Վերաքննիչ դատարանին, կյանքի եւ առողջության խնդիր է”,-համարյա բղավելով ասաց պաշտպանը:
“Ինչու եք բղավում”,-հարցրեց դատավորը:
“Չեմ բղավում, առոգանությամբ եմ ասում, որ հասանելի լինի, մարդու կյանքի հետ գործ ունեք”,-ասաց Արսենյանը:
Մանրամասները տեսանյութում: