15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ո՞ր դեպքում “Դ!եմ եմ”-ի անդամները վարչապետի հետ երկխոսության կգնան

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր կառավարության նիստի սկզբում հանդես է եկել հայտարարությամբ, որով նա “Դ!եմ եմ ” նախաձեռնության անդամներին հրավիրել է երկխոսության:

“Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքները, չեն կարող լինել առանց թերությունների, բնականար այդ օրենքներում կան թերություններ, որոնք մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները” նշել է Տիգրան Սարգսյանը և հավելել  .“Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին` “Դ!եմ եմ ”   շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը”:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը նշեց, որ իրենք գնահատում են վարչապետի այդ քայլը այսպես.”Այս քայլի հետ կապված գնահատական հնչեցնելուց մի փոքր ձեռնապահ կմնամ: Նախ ողջունում եմ նման պատրաստակամությունը մեր կառավարության կողմից , բայց ոնց տեսա հայտարարության մեջ հստակ գրված չի որ իրենք պատրաստ են պարտադիր բաղադրիչից հրաժարվելուն: Եթե բանակցությունները դրա շուրջ են մենք պատրաստ ենք քննարկել: Մենք հանրության մի մասնիկն ենք, բայց օրենքին դեմ էհանրությունը”:

Արաբաջյանի դիտարկմամբ, եթե պարտադիր բաղադրիչը հանվի օրենքից, իրենք պատրաստ են նստել ու բանակցել կամավորության սկզբունքով օրենքի օգտակարությունը հաստատելու ուղղությամբ:

“Եթե պատրաստակումություն կա պարտադիր բաղադրիչը հանելու, իհարկե կգնանք երկխոսության” ,-հավելեց Արտաշես Արաբաջյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ