13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Որոշվեց. երբ կդրվի կառավարության անվստահության հարցը

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները քիչ առաջ ավարտեցին դռնփակ նիստը, որից հետո լրագրողների հետ հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ բավական արդյունավետ քննարկում է  եղել: ՛՛Ապրիլի 28-ի քառօրյայում կդնենք կառավարության անվստահություն հայտնելու հարցը՛՛,-տեղեկացրեց Զուրաբյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ ստորագրահավաք են սկսելու, որպեսզի հարցը ներկայացնեն ԱԺ նիստում: Նա նշեց, որ նախագծում կներկայացվի նաև սոցիալ տնտեսական ծրագիր, որին պետք է հետևի հաջորդ կառավարությունը:

Հարցին, թե կարելի է ենթադրել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ահդնիպումները ավելի արագացրին այս գործընթացի հետ կաված վերջնական որոշման ընդունումը, Զուրաբյանը պատասխանեց. ՛՛Ես ոչ կուզեմ նսեմացնել, ոչ էլ չափազանցնել  պարոն Ծառուկյանի դերը, ստացվում է, որ բոլոր քաղաքական ուժերը հավասարաչափ ներդրումներ ունեն այս հարցում: Բոլորն էլ կառուցվածքային դիրքորոշում դրսևորեցին ու ունենք այն, ինչ ունենք՛՛:

Ինչ վերաբերում է նախագահի հրաժարականի պահանջին, ապա նա նկատեց, որ կառավարության անսվատհություն հայտնելու քայլը խնդիրների լուծումը չէ: ՛՛Մենք դա դիտարկում ենք որպես համախմբման գործիք, որը սկիզբ է դնում մի պրոցեսի, որի ավարտն է  Սերժ Սարգսյանի, այս կառուպացված ռեժիմի հեռացումը՛՛: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ