09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ղրիմը չի կարող նախադեպ լինել. նախկին արտգործնախարար

ՀՀ նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատագամավոր Ալեքսանդր Արզումանյանը կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի՝ Ղրիմի հանրաքվեն ողջունելու մասին որոշման ինքնուրույնությունը: Վերջինս զարմացել է առաջին օրվա ռեակցիայից, բայց եւ այնպես ողջունում է: 

 “ Բայց երեկ մի տոնախմբություն էր, մի բան, ասես ԼՂ–ն ընդունել են ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ”,– ասաց նա՝ անդրադառնալով Ստեփանակերտում կայացած տոնախմբությանը:

Այն, որ սա կարող է  պարտադրված լինել ՌԴ իշխանությունների կողմից, ապա Ալեքսանդր Արզումանյանը հիշատակեց մեկ այլ հանրաքվեի մասին՝ Կոսովոյի ալբանացիների:

”Կոսովոյի ալբանացիները ևս իրագործեցին իրենց ինքնորոշման իրավունքը, բայց ծպտուն չեղավ, ինչը կասկածի տակ է դնում, որ սա ինքնուրույն քայլ էր, ոչ պարտադրված”,- ասաց  նա՝ եզրակացնելով, որ  եղել են նույն ճնշումները, ինչ 2008–ին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի բռնակցման ժամանակ:

Ըստ  Ալեքսանդր Արզումանյանի,  այն ժամանակ ՀՀ իշխանությունները կարողացան դիմակայել:

Նախկին արտգործնախարարարը կարծիքով, Ղրիմը չի կարող նախադեպ լինել: Նախադեպ կարելի է համարել  Շոտլանդիայի կամ Կատալոնիայի անկախացումը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ