09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ ռազմաստրատեգիական առումով հարված էր Թուրքիայի համար

“Իրավունք”-ը  գրում է.

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան չի ճանաչում Ղրիմի ինքնորոշումը եւ կպաշտպանի Ղրիմի թաթարներին, ինչպես նաեւ, ըստ էության, սպառնացել է, որ կփակի Ռուսաստանի առաջ Սեւ ծովի մուտքը: Թե ի՞նչ հունով կընթանան Ռուսաստան-Թուրքիա այսպիսի քաղաքական զարգացումները, “Իրավունքը” հետաքրքրվեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ. 
– Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ ռազմաստրատեգիական առումով ուժեղ հարված էր Թուրքիայի համար, որովհետեւ հայտնի է` այն երկիրը, որը պահում է իր հսկողության տակ Ղրիմը, իշխում է Սեւ ծովի ամբողջ տարածքում: Ինչպես նաեւ հայտնի է, որ Թուրքիան վերջին տասնամյակում բավական մեծ ուշադրություն էր հատկացնում իր նավատորմը Ղրիմում ուժեղացնելուն եւ, փաստորեն, ձգտում էր, համեմատած Ռուսաստանի, Սեւ ծովում հասնել ստրատեգիական ավելի գերակշռող դիրքի: Եվ հիմա Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ նշանակում է, որ Թուրքիայի այս ծրագրերը օդ են ցնդում: Նախ Ղրիմի վերամիավորումով Ռուսաստանը վերահաստատում է իր ռազմաստրատեգիական գերակշռող դիրքը Սեւ ծովում: Եվ երկրորդ` կարծում  եմ, որ Թուրքիայի ընդհանուր արտաքին քաղաքականության ստրատեգիան, ռազմավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում մեկը մյուսի հետեւից անհաջողություններ է կրում: Թուրքիայի դիրքերի թուլացումը տեսանք ոչ միայն Ղրիմի հարցում, այլեւ` Սիրիայում ու ընդհանրապես արաբական աշխարհում, մասնավորապես` Եգիպտոսի հետ իր հարաբերություններում:
– Ըստ Ձեզ, Թուրքիայի համարձակությունը կհերիքի՞ Ռուսաստանի առաջ փակել Սեւ ծովի մուտքը:
– Իհարկե` ոչ, դրա մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետեւ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ շատ երկրներ 36 թվականին կնքված Մոնտրեյի պայմանագրի մաս են կազմում: Թուրքիան այդպիսի բան չի կարող անել, որովհետեւ դա կլինի պատերազմական ակտ Ռուսաստանի դեմ, որին նա, իհարկե, չի գնա: Այս երկու երկրները տարբեր խաղային կատեգորիաներում են գտնվում` Ռուսաստանը շատ ավելի հզոր է, միջուկային երկիր է, եւ, համենայնդեպս, ներկա դրությամբ Թուրքիան նման քայլ չի անի:

Կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ