Կիեւում բախումների արդյունքում 22 տարեկան երիտասարդ է մահացել /ֆոտո/

Կիեւում մահացել է 22-ամյա ակտիվիստ, ով ընկել է “Դինամո” մարզադաշտի 13-մետրանոց սյունաշարից ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների ժամանակ, տեղեկացնում է ria novosti-ն: Ակտիվիստի մահվան մասին լուրը հայտնվել է սոցիալական ցանցերում, այնուհետև այն հաստատել են Մայդանի ինքնապաշտպանության շտաբում: Մահացածի անունը դեռ հայտնի չէ: Տեղի լրատվամիջոցների տվյալներով` այս երիտասարդը Կիեւում բախումների երկրորդ զոհն է: