14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Տարբեր ապրանքներ ապրիլի մեկից դրոշմապիտակներ կկրեն. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է այս տարվա ապրիլի 1-ից դրոշմապիտակով օծել բազմաթիվ ու բազմապիսի ապրանքներ:

“Դրանց թվում են օրինակ օճառը, լվացքի փոշին, ձեթը, կոսմետիկան, պահածոները, պաղպաղակը, թեյը, սուրճը և այլն։ Այսինքն, նշված ապրանքները մանրածախ առևտրում կարող են հայտնվել միայն այն դեպքում, երբ դրանց վրա կլինեն պետեկամուտների կոմիտեի տրամադրած դրոշմապիտակները։ Այդպիսիք անցած տարվանից արդեն կիրառվում են զովացուցիչ ըմպելիքների, գարեջրի, հանքային ջրերի շշերի վրա։ 

Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որում էլ հենց ներառված է վերը նշված դրույթը։ Դրոշմապիտակավորելու այս նախաձեռնությունը կառավարությունը պատճառաբանում է տնտեսության ստվերային հատվածի դեմ պայքարի նկատառումներով։ Այսինքն, նշված ապրանքների դրոշմապիտակավորման արդյունքում տվյալ ապրանքների արտադրությունը և ներկրումը ավելի հեշտ կլինի հաշվառել, հետևաբար նաև հարկելը”,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ