09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

10-12 տեղից վիրավորված Արմենին կհուղարկավորեն զինվորական կարգով/վիդեո, ֆոտո/

Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցի 8-րդ տունը մարդաշատ է: Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունն է: Նրա հիշատակին մոմավառություն է կազմակերպվել : Այստեղ են բարձրաստիճան զինվորականներ, Արմենի մարտական ընկերները, ուսուցիչները և ծանոթ-անծանոթ շատ մարդիկ: Արմենի ուսուցչուհին պատմեց, որ նա աչքի չէր ընկնում ուսման առաջադիմությամբ: ”Բայց ահա աչքի ընկավ իր հերոսությամբ, որը ամեն ինչ է: Ինքն […]

՛՛Բարսելոնան՛՛ խաղացող է գնում ՛՛Կալյարիից՛՛

Իտալական ՛՛Կալյարիի՛՛ ֆուտբոլիստ Վիկտոր Իբարբոն, ով նաեւ Կոլումբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, պայմանագիր է կնքել ՛՛Բարսելոնայի՛՛ հետ: Հետաքրքրին այն է, որ իսպանա-իտալական գործարքի մասին լրատվամիջոցներից առաջինը հայտնում է գերմանական ՛՛Bild՛՛-ը: Ըստ տեղեկությունների այս նորությունը արդեն հաստատել է նաեւ ՛՛Կալյարիի՛՛ նախագահ Մասիմո Չելինոն: Տրանսֆերի ֆինանսական կողմի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Transfermarkt կայքը կոլումբիացի ֆուտբոլիստի համար […]

Արամ Հարությունյանը` մարզպե՞տ

”Այդպիսի բան չկա, շատ էլ հեռու է իրականությունից”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը` մեկնաբանելով լուրերը, թե հնարավոր է առաջիկայում իրեն փոխարինի  Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Մարզպետը հորդորեց. ”Զանգեք նախարարին”: Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանից ևս հետաքրքրվեցինք, թե արդյոք նախարարին նման առաջարկ արվել է: ”Սխալ տեղեկատվություն է, այս […]

Բոժկոն բացահայտել է Յանուկովիչին/վիդեո/

ՀՀ–ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն այսօր Մեդիա կենտրոնում կայացած քննարկմանը տեսազանգի միջոցով կարծիք հայտնեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարած քաղաքականության մասին: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

Ասադը Սիրիայում տեղի ունեցող վիճակը համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ֆրանսիական France Presse գործակալությանը հարցազրույց է տվել, որի ընթացքում Սիրիայում տեղի ունեցող դեպքերը համեմատել է Օսմանյան կայսրությունում հայերի եւ ասորիների ցեղասպանության հետ։ Նա մեղադրել է Թուրքիային ու նշել, որ օսմանցիները Թուրքիայի եւ Սիրիայի տարածքում “կոտորել են մեկուկես միլիոն հայի եւ կես միլիոն ուղղափառ ասորիների”:

Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին

 Հունվարի  21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց իր առաքելությունն ավարտող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։  Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպ Լեֆորին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը նպաստող երկուսուկեսամյա աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեության ընթացքում։   Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձան տարածաշրջանային հակամարտությունների և դրանց հանգուցալուծման […]

Ծառուկյանը երբևէ հակված չի եղել զբաղվել ինքնուրույն քաղաքական գործունեությամբ

ԼՂՀ նախկին ԱԳՆ Արման Մելիքյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է ԲՀԿ-ին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ձևավորվող ընդդիմությանը: ”Երբ ասում եմ, որ խորհրդարանում ձևավորվում է նոր որակի ընդդիմություն, ես ամենևին էլ նկատի չունեմ, որ այդ “նոր” ընդդիմությունն ավելի բարձր քաղաքական, բարոյական կամ մասնագիտական որակներ ունի, քան այն ընդդիմությունը, որն իր գործունեությունը կազմակերպում էր Ազատության հրապարակում, […]

Աշոտյանի թեզը հետաքրքրությամբ է քննարկվել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով  հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում մասնակցում է Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին, այսօր հանդես է եկել ելույթով: Նախարարն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է այն հանգամանքը, որ կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված ժամանակակից կրթահամակարգը, որտեղ գիտելիքների և ունակությունների զարգացման համար տեղեկատվական տեխնոլոգիաները դառնում են որոշիչ, միաժամանակ կարիք ունի հստակեցնել […]

Ռուս ֆուտբոլիստները միայն կարող են երազել Մխիթարյանի ցուցանիշի մասին

Որքան մոտենում է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլում սպասվող ՛՛Զենիթ՛՛ – ՛՛Բորուսիա՛՛ հանդիպումը, Ռուսաստանում ավելի շատ են հետաքրքվում գերմանական ակումբի ֆուտբոլիստներով: Այս անգամ soccer.ru կայքը անդրադարձել է ՛՛Բորուսիայի՛՛ եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Կայքը հայ ֆուտբոլիստի մասին գրել է. ՛՛Մխիթարյանը վտանգավոր մրցակից է ՛՛Զենիթի՛՛ համար, որովհետեւ նա մտածող եւ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Այդպիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված