20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը երբևէ հակված չի եղել զբաղվել ինքնուրույն քաղաքական գործունեությամբ

ԼՂՀ նախկին ԱԳՆ Արման Մելիքյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է ԲՀԿ-ին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ձևավորվող ընդդիմությանը:

”Երբ ասում եմ, որ խորհրդարանում ձևավորվում է նոր որակի ընդդիմություն, ես ամենևին էլ նկատի չունեմ, որ այդ “նոր” ընդդիմությունն ավելի բարձր քաղաքական, բարոյական կամ մասնագիտական որակներ ունի, քան այն ընդդիմությունը, որն իր գործունեությունը կազմակերպում էր Ազատության հրապարակում, փորձելով հենվել համակիր քաղաքացիների զանգվածի աջակցության վրա: Այս “նոր” ընդդիմության առանձնահատկությունն այն է, որ վերջինս գոյացել է իշխանական ճամբարի կիսման ճանապարհով և կոչված է չեզոքացնել փողոցային ընդդիմության ազդեցությունը՝ նախ խորհրդարանում (այս մի խնդիրն արդեն իսկ լուծված կարող ենք համարել), իսկ այժմ նաև Ազատության հրապարակում: Այս կարգի “նոր” ընդդիմություն ընդհանուր առաջնորդի կարիք ունի, քանի որ ոչ Դաշնակցությունը, ոչ էլ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իրենց միջից համապատասխան առաջնորդի թեկնածություն առաջադրել չեն կարող՝ չկա մի այնպիսի քաղաքական գործիչ իրենց շարքերում, որն այսօր երկուստեք ընդունելի լինի նրանց համար և բավարար չափով ազդեցիկ լինի նաև իշխանական կոալիցիայի կուսակցական զանգվածի համար: Պակաս կարևոր չէ նաև պաշտոնական իշխանության ղեկավարի և այս “նոր” ընդդիմության հավանական առաջնորդի ծագումնաբանական նույնականությունը: Ես կարծում եմ, որ “նոր”-երի համար ցանկալի կլինի պարոն Քոչարյանի առաջնորդությունը, այլ հարց է, որ վերջինիս համար սա կարող է որոշակի առումով քաղաքական salto mortale դառնալ՝ մի գործողություն, որի ռիսկերի գնահատումը շատ դժվար է ու անբարենպաստ ելքի հնարավորությունները՝ շատ մեծ: Հասարակության համար այսօրինակ շրջադարձն ընդունելի դարձնելու համար կարող են կիրառվել արդեն իսկ փորձված գործիքներ, որոնք կօգնեն մեղմելու պարոն Քոչարյանի հանդեպ հանրության մի զգալի հատվածի ունեցած բացասական վերաբերմունքը: Այդպիսի գործիքներից կարող է լինել և գաղութացման դեմ ակտիվ պայքարի, և նյութական վիճակի արագ բարելավման վերաբերյալ խոստումներն ու այդ խոստումներն կյանքի կոչելուն ուղղված ակտիվ, առարկայական գործողությունները:Ներկայումս ԲՀԿ-ի կառավարման ձևի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքական նոր իրողություններով: Ինչպես ՀՀԿ-ն էր ժամանակին հոժար, որ իրեն առաջնորդներ պատվաստվեն՝ հանձինս նախ՝ Վազգեն Սարգսյանի, ապա՝ Սերժ Սարգսյանի, այնպես էլ ԲՀԿ-ն կարող է օգտագործվել համանման քաղաքական վիրահատության նպատակով: Ես չեմ տեսնում դրա համար ոչ մի իրական խոչընդոտ: Իմ տպավորությունն այն է, որ պարոն Ծառուկյանն, առհասարակ, երբևէ հակված չի եղել զբաղվել ակտիվ, ինքնուրույն քաղաքական գործունեությամբ, ինչը գործարար մարդու համար միանգամայն բնական է, սակայն արել է հնարավորը, որպեսզի քաղաքական պատվաստման ենթակա կուսակցական մարմինը ակնհայտ ֆիզիկական արատներ չունենա”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ