09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

Եթե լավ իշխանություններ լինեն մայդաններ չեն լինի. Դավիթ Շահնազարյան

 “Վերածնունդ” միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար` Դմիտրի Շուլգան այսօր տեսազանգի միջոցով  միացավ “Մեդիա կենտրոնի” կազմակերպած քննարկմանը, որի թեման Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն են: Շուլգան համառոտ ներկայացրեց Մայդանում տեղի ունեցող դեպքերի վերջին պատկերը: “Այս պահին մարդիկ հավաքվում են, չնայած կրքերը համեմատաբար հանդարտ են, նրանց հարկավոր է ամրանալ հետագա գործողություններին պատրաստվելու համար: Տրանսպորտը նորմալ է աշխատում, մարդիկ […]

ՀՀԿ ԳՄ-ն կանդրադառնա՞ Քոչարյանին

Հունվարի 23-ին այս տարի առաջին անգամ կգումարվի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը: Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն արձակուրդից վերադարձել է հունվարի 18-ին: Ուշագրավ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից հետո սա առաջին ԳՄ նիստն է: Հարցին, թե արդյոք նիստում երկրորդ նախագահի հայտարարություններին անդրադարձ լինելու է, Թադևոսյանը պատասխանեց` […]

Մի՞թե սա հերոսություն չէ. Սեյրան Օհանյան

Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը “ԻԴԵԱ” բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, հանդիպել դպրոցի ուսուցչական կազմի եւ աշակերտների հետ:  Այցելությանը մասնակցել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ: Սեյրան Օհանյանը եւ […]

Կիեւի կենտրոնը` քարուքանդ վիճակում /ֆոտոշարք/

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնում դեռեւս նոյեմբերից ցույցեր են, որոնք վերջին երկու օրերին ավելի են ակտիվացել: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումները բերել են նրան, որ մայրաքաղաքի կենտրոնն ավերակների է վերածվել, ինչը հստակ երեւում է լուսանկարներում:

Որևէ արտառոց երևույթ չեմ տեսնում. նախարարը` հանրահավաքից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Պարտադիր կուտակայաին կենսաթոշակային համակարգի դեմ կայացած հունվարի 18-ի հանրահավաքը դիտարկում է որպես քաղաքացիների՝ մտահոգություններն արտահայտելու իրավունք: ”Այդ առումով ես որևէ արտառոց երևույթ չեմ տեսնում և կարծում եմ, որ մեր ցանկացած խնդիր քաղաքացիների կողմից հենց հաշվի են առնվել, մեր քաղաքացիներն ունեն իրավունք նաև ստանալու իրենց մտահոգությունների պատասխանները, և […]

Ամերիկացի համանախագահն անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է նախորդ գիշեր ադրբեջանական կողմից երկու ուղղություններով դիվերսիայի փորձին, որի ընթացքում զոհվել է հայ զինծառայող Արմեն Հովհաննիսյանը: Թվիթերի իր էջում ամերիկացի համանախագահը գրել է, որ մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում առկա լարվածության կապակցությամբ: Նա նշել  է, որ շփման գծում բռնությունները բացասական ազդեցություն են ունենում հակամարտությունը բանակցային […]

Վերադարձը /վիդեո/

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին. “Գաղափարական առումով, տնտեսագիտական մտքի առումով` Ռուբին Հուդի վերադարձը համարում եմ աբսուրդ”: Հակոբյանը նկատեց, որ այդ վերադարձը ոչ մի տարբերակով չի ընդունվի ժողովրդի կողմից: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

՛՛Դոգն՛՛ այլեւս պետք չէ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ  Վարդան Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանությունից: Վերջինս հայտնի է “Դոգ” մականունով եւ  ոստիկանապետի օգնականն էր: Անցած ամառ նա օգնականի պաշոտնից հեռացվել էր Հետք-ի  լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել եւ վիրավորել էր լրագրողին: Որոշ ժամանակ անց նա նշանակվել էր […]

Խոշոր վթար Արցախի փողոցում. տուժել են երեխաներ /վիդեո/

Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Նոր-Արեշ 11 փողոցի բնակիչ Ռոբերտ Գալստյանը, վարելով Mercedes մակնիշի 07 SU 004 համարանիշի ավտոմեքենան, Արցախի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 1 շենքի պատին: Հաղորդում է shamshyan.com-ը:  Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Գալստյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված