04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 4, 2014

Նոր տարվա դիմավորելը Գերմանիայում. աշխարհը եւ Ամանորը շարքից

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ “ցատկում” Նոր տարի:

՛՛Ակտոբեն՛՛ հետաքրքրված է ոչ միայն Հայրապետյանով

Ղազախստանի նորընծա չեմպիոն ՛՛Ակտոբեն՛՛, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, կարող է ուսումնամարզական հավաքի մեկնել իր պոտենցիալ նորեկների հետ: Նորեկների շարքին են դասվում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, ՛՛Կրասնոդարի՛՛ կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ինչպես նաեւ Գյումրիի ՛՛Շիրակի՛՛ կոտ դ՛իվուարցի ֆուտբոլիստ Սերժ Դեբլեն: Ինչպես նշում է աղբյուրը, Դեբլեն եւ Հայրապետյանը հաստատ […]

Սառցե “բնական” սարեր Կապանում /ֆոտո/

Վթարվել է “Հայջրմուղկոյուղու” Սյունիքի տարածքային կառույցի Չանախչի ենթակայանի ջրատարը, որով ջուր էր մատակարարվում Կապան քաղաքի մի մասին: Բարեբախտաբար տուժածներ չկան, եւ վթարի արդյունքում առաջացած մերկասառույցը չի խանգարում Նորաշենիկ գյուղի տարածքով ավտոմեքենաների երթեւեկին: Henaran.am-ի ֆոտոխցիկը սակայն  արձանագրել է մի քանի բնական սառցաբլուրներ, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանություն:

Էրիկի առեղծվածային նվերը կնոջը /վիդեո/

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը կողմ է ոչ թե ամանորյա ճոխ, այլ հետաքրքիր սեղանին: Այս մասին նա պատմեց Henaran.am-ի հետ զրույցում: Ինչպես պարզեցինք, Էրիկը բավական հետաքրքիր նվեր է պատարստել կնոջ համար:  2014-ից էլ նա ցանկանում է երկրորդ բալիկն ունենալ: Մանրամասները` տեսանյութում:

՛՛Մինասյանի փոխարեն Մոուրինյոյին պետք է հրավիրեն՛՛. Եվգենի Լովչեւ

Ռուսաստանում սկսել են ակտիվորեն քննարկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի՝ Կազանի ՛՛Ռուբինը՛՛ գլխավորելու տեղեկությունը: Այս տեղեկությանն է անդրադարձել հայտնի վերլուծաբան Եվգենի Լովչեւը: ՛՛Ռուբինը հայտնի ակումբ է: Մինչեւ Բերդիեւի գալը մարզիչներին շատ արագ էին փոխում: Եկավ Բերդիեւը, երկար ժամանակ աշխատեց եւ արդյունք ցույց տվեց: Հիմա բոլորին համեմատելու են Բերդիեւի հետ: Դրա համար ՛՛Ռուբինը՛՛ […]

Աճեմյանի շալվարի պատմությունը/վիդեո/

Ամանորից առաջ՝ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը շարունակ հիշում է: Բնույթով թեթև և իր տեսակին հավատարիմ՝ հատուկ կեցվածքով արվեստագետը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեց Վարդան Աճեմյանին: Ռեժիսորը գնահատում է.”Նման մարդիկ դարը մեկ են ծնվում”:  Հիշարժան է հատկապես Աճեմյանի շալվարի պատմությունը: Ծխելու խերը՝ այրված շալվար ու մի կտոր սպիտակ ոտք, որը հումորով ապրող մարդու համար […]

Սերը ավելանա, ագրեսիան պակասի. լրագրողների մաղթանքները /վիդեո/

Անվտանգ տարի, սեր, խաղաղություն, ագրեսիայի պակաս 2014թ-ին: Սա մեր գործընկերների սպասելիքներն են Ձիու տարուց: Նրանք ուզում են, որ չինովնիկները վերջապես հասկանան, որ լրագրողներն իրենց թշնամիները չեն: Լրագրողների մաղթանքները՝ տեսանյութում:

Մովսիսյանը կմեկնի Իսպանիա

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ներկա պահին վնասվածք  ունի, ի տարբերություն իր առողջ թիմակիցների, ավելի շուտ կսկսի իր մարզումները: Մովսիսյանը, ինչպես նաեւ ՛՛Սպարտակի՛՛ վնասվածք ունեցող խաղացողներ Սալվատորե Բոկետին, Սերդար Տաշչին եւ Ռոմուլոն հաջորդ շաբաթ կմեկնեն Իսպանիա եւ թիմի ֆիզիոթերապեւտի հետ կսկսեն հատուկ ծրագրով մարզումները: Նշենք, որ ՛՛Սպարտակի՛՛ հիմնական կազմը արձակուրդից […]

Կենսաթոշակները բարձրացվել են

Երեկվանից հանարապետությունում սկսվել է 2014թ.-ի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը: Կենսաթոշակները կվճարվեն բարձրացված չափերով: Այս մասին հայտնում են Սոցիալական ապահովության պետական ծառայությունից։ Ծառայությունից հայտնում են, որ կենսաթոշակի չափի հաշվարկման նոր կարգին կարելի է ծանոթանալ Սոցիալական ապահովության պետական ծառայության կայք էջի “Կենսաթոշակի հաշվիչ” բաժնում՝ http://www.ssss.am/arm/calculator/: Կից ներկայացվում են նաեւ կենսաթոշակի չափերը ըստ ստաժի տարիների մինչեւ 2014 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի