07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Մինասյանի փոխարեն Մոուրինյոյին պետք է հրավիրեն՛՛. Եվգենի Լովչեւ

Ռուսաստանում սկսել են ակտիվորեն քննարկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի՝ Կազանի ՛՛Ռուբինը՛՛ գլխավորելու տեղեկությունը: Այս տեղեկությանն է անդրադարձել հայտնի վերլուծաբան Եվգենի Լովչեւը:

՛՛Ռուբինը հայտնի ակումբ է: Մինչեւ Բերդիեւի գալը մարզիչներին շատ արագ էին փոխում: Եկավ Բերդիեւը, երկար ժամանակ աշխատեց եւ արդյունք ցույց տվեց: Հիմա բոլորին համեմատելու են Բերդիեւի հետ: Դրա համար ՛՛Ռուբինը՛՛ պետք է հրավիրի մեծ մարզչի, օրինակ՝ Մոուրինյոյին, ումից միայն արդյունք են սպասելու:

Իսկ ինչ վերաբերվում է Մինասյանին, ապա նա փորձ չունի: Այստեղ կարելի է Բիլիչի օրինակը հիշել: Մինասյանի մոտ հնարավոր է ստացվի: Իսկ եթե հարցը հնչում է հնարավոր է տարբերակով, ապա դա արդեն վատ է՛՛,- նշել   Լովչեւը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ