04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2014

Որևէ դիվերսիոն գործողություն ու զինված միջամտություն անթույլատրելի է. Շարմազանով

 ”Այսօր Պաշտպանության նախարարը կառավարության նիստին հանդես է եկել հայտարարությամբ, որպես քաղաքական իշխանություն՝  մեր կարծիքը հետևյալն է՝ ԼՂՀ հիմնահարցը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, որևէ դիվերսիոն գործողություն ու զինված միջամտություն, բնականաբար, անթույլատրելի է՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք նիստում քննարկվել է […]

ՀՐԱՏԱՊ. Չինարին ու Մովսեսը գնդակոծվում են. մարդիկ տան խորքերում են պահվում

Henaran.am-ի խմբագրությունը քիչ առաջ ահազանգ ստացավ: Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի վրա ադրբեջանական սահմանագծից արդեն մեկ ժամ շարունակ կրակահերթ է հնչում: “9 անց կեսից սկսվեց, Մովսես գյուղում էլ է նույն ժամից սկսվել: Ահավոր վիճակ ա: Մարդիկ տան խորքերում պահվում են, որ պատահական գնդակի զոհ չդառնան”,-հայտնեց այս պահին գյուղում գտնվող Henaran.am-ի թղթակիցը: Նա նշեց, որ Մովսեսում […]

Դաժան սպանություն Երեւանում /վիդեո/

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 22 դեպքից` 10-ը, խարդախության` 9, կողոպուտի` 2, խուլիգանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 2, սպանության փորձի և կողոպուտի 1-ական դեպք: […]

ՀՀԿ ԳՄ նիստում /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու կառավարության հեռակա բանավեճին նիստում անդրադարձ չի եղել:   ՛՛Որեւէ ադրադարձ չի եղել երկխոսությանը, որովհետեւ մեր կուսակցության գնահատականները արդեն գիտեք, ես որպես կուսակցության խոսնակ արդեն ներկայացրել եմ տեսակետ, վարչապետը որպես ՀՀԿ […]

Անսովոր վայրեր սեքսով զբաղվելու համար /16+/

Սովորաբար ամենավառ տպավորությունները մնում են ոչ սովորական սեքսից: Այն հավանականությունը, որ ձեզ կարող են բռնացնել ամենաթեժ պահին, ավելի է բարձրացնում ադրենալինն ու կիրքը:  Ցանկության դեպքում սեքսով կարելի է զբաղվել` որտեղ ցանկանաք, սակայն անսովոր վայրերում սեքսն ընդմիշտ մնում է հիշողության մեջ: Գնացք. Գնացքն աշխարհում ամենասեքսուալ փոխադրամիջոցն է: Առանձին կուպե վերցնելու պարագայում սեքսի համար ավելի լավ վայր […]

Արոնյանը սկզբունքային հաղթանակ տարավ

Հոլանդական Վեյկ ան Զե քաղաքում շարունակվում է շախմատի խոշոր մրցարը: Այսօր կայանում է 9-րդ տուրը: Այս տուրում մրցում էին 2 առաջատարները՝ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Կարյակինը: Հայ շախմատիստը Ռուսաստանի ներկայացուցչին գերազանցում էր կես միավոր:  Այսօր Արոնյանը սկզբունքային մրցավեճում կարողացավ հաղթանակ տանել եւ ամրապնդել առաջատարի դիրքերը: 9-րդ տուրից հետո Արոնյանը վաստակել է 7 միավոր եւ վստահորեն […]

Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է դստեր հիվանդության մասին

Օրերս պարզվեց, որ ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն գլխուղեղի ուռուցք ունի: Երգչուհու հայրը` Վլադիմիր Բորիսովիչը, պատմել է, որ դստեր հիվանդության մասին իմացել է նախորդ տարվա կեսերին: Երգչուհուն անմիջապես տեղափոխել են Գերմանիա, իսկ նրա նորածին որդուն խնամել են Ժաննայի ծնողները: «Ծննդաբերությունից հետո Ժաննայի մոտ գլխացավի նոպաներ էին սկսվել, նա մտածում էր` սովորական գլխացավ է: գլուխը նկարահանելուց […]

Թշնամու կրակի տակ ապրող Մովսեսի գյուղապետը դիմում է լրատվամիջոցներին

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը Henaran.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեկ երեկոյան մոտ մեկ ժամ անդադար տևած կրակոցների արդյունքում գյուղը որոշակի վնասներ է կրել.՛՛Պատերին քարեր են թռել, մի գազատար է  վասվել, բայց հիմա ամբողջովին վերականգնվել է՛՛: Մեկնաբանելով լրատվամիջոցներից մեկում հրապարակված լուրերը, թե գյուղում մարդիկ իբր ասել են, որ հավաքելու են իրերն ու հեռանան, գյուղապետը զայրացավ. ՛՛Եթե […]

Սերժ Սարգսյանի հրամանով ԱԱԾ պետի տեղակալն ազատվել է աշխատանքից

Ղեկավարվելով “Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ. Գեներալ-լեյտենանտ Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի