15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է դստեր հիվանդության մասին

Օրերս պարզվեց, որ ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն գլխուղեղի ուռուցք ունի: Երգչուհու հայրը` Վլադիմիր Բորիսովիչը, պատմել է, որ դստեր հիվանդության մասին իմացել է նախորդ տարվա կեսերին: Երգչուհուն անմիջապես տեղափոխել են Գերմանիա, իսկ նրա նորածին որդուն խնամել են Ժաննայի ծնողները:

«Ծննդաբերությունից հետո Ժաննայի մոտ գլխացավի նոպաներ էին սկսվել, նա մտածում էր` սովորական գլխացավ է: գլուխը նկարահանելուց հետո է պարզվել` ինչ կա իրականում»,- ասել է երգչուհու հայրը:

Գերմանիա բուժման մեկնելիս Ժաննան ասել է հորը. «Պապ, մենք կհաղթենք դրան»: Ժաննայի քույրը` Նատալյան, լրագրողներին ասել է, որ ամեն օր խոսում է քրոջ հետ, նրան հետեւում են լավագույն բժիշկները: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ