19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թշնամու կրակի տակ ապրող Մովսեսի գյուղապետը դիմում է լրատվամիջոցներին

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը Henaran.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեկ երեկոյան մոտ մեկ ժամ անդադար տևած կրակոցների արդյունքում գյուղը որոշակի վնասներ է կրել.՛՛Պատերին քարեր են թռել, մի գազատար է  վասվել, բայց հիմա ամբողջովին վերականգնվել է՛՛:

Մեկնաբանելով լրատվամիջոցներից մեկում հրապարակված լուրերը, թե գյուղում մարդիկ իբր ասել են, որ հավաքելու են իրերն ու հեռանան, գյուղապետը զայրացավ.

՛՛Եթե դպրոց ու մանկապարտեզ այս գյուղի տարածքում գործում է, էլ ինչ արտագաղթի մասին է խոսքը, սա հերոս ժողովուրդ է՛՛: Գյուղապետն ասաց, որ բնակիչների համար արդեն բնական են դարձել այս կրակոցները:

՛՛Նույն 25 տարվա ընթացքում կրակոցներ են եղել ու միշտ կրկնվում է թշնամու կողմից: Մեր կողմից հակահարված ստանալու պարագայում արդեն սկսվում ու վեր են ընկնում տեղներն իրանք, միշտ էլ եղել է դա, ու շարունակական է, մի մտահոգվեք կրակոցներ լինում են, թե չէ՛՛:

Արարատ Ավալյանը լրատվամիջոցնեին հորդորեց սուտ տեղեկություններ չտարածել. ՛՛25 տարվա մեջ, եթե 94-95 թվակաների դեպքերի ժամանակ ոչ մեկը չի արտագաղթել, հետո ոչ մի արտագաղթ, ոչ մի բան չկա, մովսեսցուն չեք ճանաչում, եկեք մի շաբաթ ապրեք, կտեսնեք, կհամոզվեք այս հերոս ժողովրդին՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ