08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ ԳՄ նիստում /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու կառավարության հեռակա բանավեճին նիստում անդրադարձ չի եղել:

  ՛՛Որեւէ ադրադարձ չի եղել երկխոսությանը, որովհետեւ մեր կուսակցության գնահատականները արդեն գիտեք, ես որպես կուսակցության խոսնակ արդեն ներկայացրել եմ տեսակետ, վարչապետը որպես ՀՀԿ փոխնախագահ արդեն խոսել է, իսկ մամլո քարտուղարը ներկայացրել է պարոն նախագահի տեսակետը՛՛,-հավելեց Շարմազանովը:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ երկրորդ նախագահը դառնա ընդդիմության առաջնորդը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. ՛՛Ես երկրորդ և առաջին նախագահի քաղաքական ծրագրերի մասին տեղեկացված չեմ, ոչ հնարավորություն ունեմ, ոչ ցանկություն ունեմ այդ ծրագրերին անդրադառնալու, դա բացառապես նրանց իրավունքն է մանսկացել, քաղաքական պրոցեսներին, թե չէ՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ