06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2014

Ինչ է սրանով ուզում ցույց տալ թշնամին /վիդեո/

Պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը մի քանի լրագրողների հետ զրույցում երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում անդրադարձավ թշնամու վերջին օրերի ակտիվությանը: Նա նշեց, որ ականատեսն ենք լինում ադրբեջանական կողմի հարձակվողական դիրքորոշմանը, որ ՛՛արդեն շաբլոն դարձած մարտավարություն է: Նման ագրեսիվ կերպով նախահարձակ լինելով ադրբեջանական կողմը ցույց է տալիս, որ չի համակերպվում հետպատերազմյան իրադրությանը՛՛,-ասաց Ջամալյանը: Նա նկատեց, որ այդ դեպքում բացի […]

Հանրային խորհուրդը շարունակելու է հետամուտ լինել հարցի լուծմանը` հօգուտ շենքի պահպանման

Հունվարի 22-ին Հանրային խորհրդի փոքր խորհուրդը գումարել է տարվա առաջին նիստը, որի օրակարգում ներառված էին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, առաջիկայում ՀՀ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ հարցեր: «Զվարթնոց»-ի կլոր շենքի քննարկումը սկսվել է ՀՀ կառավարության կողմից տարեվերջի նիստի ժամանակ կոնցեսիոների մաստեր պլանը հաստատելու մասին որոշումից, որում ներառված է նաև հին ուղևորային […]

Թիրախում հայտնվել են նոր ՛՛զոհեր”. Հրապարակ

՛՛Օրերս ՛՛Հրապարակը՛՛ գրել էր, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դժգոհության թիրախում հայտնվել էր Պետական պահպանության վարչությունն իր ղեկավարով հանդերձ։ Պարզվում է՝ ենթականերին անարգանքի սյունին գամելու ու պաշտոնանկությամբ սպառնալու գործընթացը շարունակվում է։ Թիրախում հայտնվել են նոր ՛՛զոհեր՛՛՝ Արագածոտնի և Շիրակի մարզային վարչության ղեկավարները։ Երեկ ոստիկանությունում կես օր տևած կոլեգիայի նիստի ժամանակ ոստիկանապետն այս երկուսի մասով ՛՛ժայթքել է՛՛, […]

Սերժ Սարգսյանը զրույց է ունեցել. Հրապարակ

Այսօր, երեկոյան ժամը 8-ին ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա 2014-ի առաջին ԳՄ նիստը, որին չի հաջորդելու ՀՀԿ խորհրդի նիստ։ Այնուհանդերձ, սպասվում է, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին Սերժ Սարգսյանն իր կարծիքը կասի, մանավանդ որոշ ՀՀԿ-ականներ այդ ՛՛հակամարտությունում՛՛ ոչ ադեկվատ են իրենց պահել՝ ամբախ-զամբախ խոսելով։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա անգամ Սեուլից է այդ առնչությամբ ՛՛զրույց՛՛ ունեցել […]

Ուշագրավ մանրամասներ նախարարի կենսագրությունից. Ժողովուրդ

”ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի կենսագրությունը բավական ուշագրավ դրվագներ է պարունակում, որոնք առավել արդիական են հենց այսօր, երբ իրավիճակը մեր երկրի սահմաններում լարված է։ Հայաստանի անկախության հռչակման ընթացքում Արամ Հարությունյանը շարունակել է մնալ ”ազնիվ կոմունիստ”՝ 1985-1992թթ. զբաղեցնելով ”Նաիրի” ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի պաշտոնը”,-գրել է ՛՛Ժողովուրդը՛՛։ ՛՛Արամ Հարությունյանը Հայաստան է վերադարձել միայն 1994թ., երբ ավարտվել […]

Պատերազմ թե՞ խաղաղություն

Փաստաբան Նորայր Նորիկյանը անդրադարձել է Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, վերլուծելով հայտարարության ենթատեքստը նա այսպիսի գրառում է արել. “Ծանոթանալով հարևան պետության ղեկավարի՝ Ի. Ալիևի այսօրվա հայտարարությանը, ակամայից մտածում ես, որ այս մարդը կամ տարրական անգրագետ է, ով ստախոսությամբ փորձում է ոգևորել իր ժողովրդին, կամ պատրաստվում է իրական պատերազմի:Հայտարարելով, որ Հայաստանը Ադրբեջանի պատմական տարածքն է, Ալիևը, մեծ […]

Խելռցրել է էս ժողովրդին, թուլցրել է. Վարդան Ղուկասյանի եղբայրը՝ Բալասանյանին. Ժողովուրդ

Հունվարի 21-ին Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, փորձել է հաշվեհարդար տեսնել Սամվել Բալասանյանի հետ, գնացել է նրա տան մոտ՝ կրակոցներ և հայհոյախառը սպառնալիքներ հնչեցնելով։  Ինչո՞ւ նախկին քաղաքապետը չի հանգստանում։ ՛՛Ժողովուրդ՛՛-ի այս հարցին Վ. Ղուկասյանի եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, պատասխանել է. ՛՛Վարդանը Հայաստանում չէ, չենք էլ ասել, որովհետև ինչ ասում են, սուտ է սաղ։ Ի՞նչ են ուզում […]

Քոլեջի տնօրենը կեղծ դիպլոմ է տվել. Առավոտ

Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրեն Նազիկ Մարտիրոսյանին մեդադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցակազմով (քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս)։ Մեղադրանքի համաձայն ՝ տնօրեն Նազիկ Մարտիրոսյանը, որպես պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր ղեկավարած քոլեջի աշակերտների ցանկում ընդգրկել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի աշակերտ Ասատուր Գևորգյանին և առանց քոլեջի […]

Ամենագործազուրկ երկիրը տարածաշրջանում. 168 ժամ

ՄԱԿ-ի կազմում գործող Աշխատանքի  միջազգային կազմակերպությունը նախօրեին զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ գործազրկության մակարդակով հետխոորհրդային տարածքի միանձնյա առաջատարը Հայաստանն է: Ըստ զեկույցի՝ 2013-ին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18.6 տոկոս: Մինչդեռ, օրինակ Վրաստանում կազմել է 14.3 տոկոս, Ադրբեջանում՝ 5.5 տոկոս, ՌԴ-ում՝ 6 տոկոս: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի