Քոլեջի տնօրենը կեղծ դիպլոմ է տվել. Առավոտ
Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրեն Նազիկ Մարտիրոսյանին մեդադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցակազմով (քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս)։ Մեղադրանքի համաձայն ՝ տնօրեն Նազիկ Մարտիրոսյանը, որպես պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր ղեկավարած քոլեջի աշակերտների ցանկում ընդգրկել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի աշակերտ Ասատուր Գևորգյանին և առանց քոլեջի դասերի մասնակցության՝ կազմել ու 2013թ–ին նրան է հանձնել էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ նշված քոլեջը գերազանցությամբ ավարտելու փաստը վկայող դիպլոմ։ Պարզվում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գործում է կարգ, ըստ որի՝ Նազիկ Մարտիրոսյանի ղեկավարած քոլեջի հիշյալ դիպլոմով և տնօրենի հատուկ երաշխավորագրով հնարավոր է առանց ընդունելության քննություններ հանձնելու անմիջապես ընդունվել համալսարանի 2-րդ կուրս։ Հենց այս կարգից չարամտորեն օգտվելու նպատակով էլ, ըստ մեղադրանքի՝ քոլեջի տնօրենն Ասատուր Գևորգյանին տվել է դիպլոմն ու համապատասխան երաշխավորագիրը:
Շարունակությունը՝ ՛՛Առավոտի՛՛ այսօրվա համարում: