06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Թիրախում հայտնվել են նոր ՛՛զոհեր”. Հրապարակ

՛՛Օրերս ՛՛Հրապարակը՛՛ գրել էր, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դժգոհության թիրախում հայտնվել էր Պետական պահպանության վարչությունն իր ղեկավարով հանդերձ։ Պարզվում է՝ ենթականերին անարգանքի սյունին գամելու ու պաշտոնանկությամբ սպառնալու գործընթացը շարունակվում է։ Թիրախում հայտնվել են նոր ՛՛զոհեր՛՛՝ Արագածոտնի և Շիրակի մարզային վարչության ղեկավարները։

Երեկ ոստիկանությունում կես օր տևած կոլեգիայի նիստի ժամանակ ոստիկանապետն այս երկուսի մասով ՛՛ժայթքել է՛՛, ինչը մյուս մարզային վարչությունների պետերն ընդունել են ՛՛կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր՛՛ մոտիվներով։

Ըստ նիստի մասնակիցներից մեկի, կոլեգիայի նիստի ընթացքում մոտ մեկ տասնյակ ծառայողներ տույժերի են ենթարկվել, որոնց մեջ կան նաև վարչության պետեր։ 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ