19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՐԱՏԱՊ. Չինարին ու Մովսեսը գնդակոծվում են. մարդիկ տան խորքերում են պահվում

Henaran.am-ի խմբագրությունը քիչ առաջ ահազանգ ստացավ: Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի վրա ադրբեջանական սահմանագծից արդեն մեկ ժամ շարունակ կրակահերթ է հնչում:

“9 անց կեսից սկսվեց, Մովսես գյուղում էլ է նույն ժամից սկսվել: Ահավոր վիճակ ա: Մարդիկ տան խորքերում պահվում են, որ պատահական գնդակի զոհ չդառնան”,-հայտնեց այս պահին գյուղում գտնվող Henaran.am-ի թղթակիցը:

Նա նշեց, որ Մովսեսում մարդիկ նույնպես անհանգստացած են, բայց վստահ ու ուժեղ. “Կրակահերթը դիպչում է տների պատերին ու ետ մղվում: Գյուղացիները հույսով սպասում են, թե լույսը բարին կբերի …”,-պատմեց մեր թղթակիցը:

Հիշեցնենք, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում  ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Թշնամին ևս զոհեր է ունեցել: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասել է, որ հակահարվածը չի ուշանա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ