Եթե լավ իշխանություններ լինեն մայդաններ չեն լինի. Դավիթ Շահնազարյան
“Վերածնունդ” միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար` Դմիտրի Շուլգան այսօր տեսազանգի միջոցով միացավ “Մեդիա կենտրոնի” կազմակերպած քննարկմանը, որի թեման Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն են:
Շուլգան համառոտ ներկայացրեց Մայդանում տեղի ունեցող դեպքերի վերջին պատկերը:
“Այս պահին մարդիկ հավաքվում են, չնայած կրքերը համեմատաբար հանդարտ են, նրանց հարկավոր է ամրանալ հետագա գործողություններին պատրաստվելու համար:
Տրանսպորտը նորմալ է աշխատում, մարդիկ աշխատանքի են գնում: Բայց բոլորը հասկանում են, որ հեղափոխությունը հասել է կրիտիկական կետի”,-նշեց Դմիտրի Շուլգան:
Նա նկատեց, որ խոսքը բազմահազար մարդկանց մասին է, սակայն ստույգ թիվ ասելը հնարավոր չէ:
“Երկրում այնպիսի իրավիճակ է, որ կոռուպցիան խեղդում է մարդկանց, մարդիկ չեն կարողանում ապրել և նրանց երկու հնարավորություն է մնացել միայն` կամ թողել հեռանալ կամ պայքարել և մեծ մասը ընտրել են երկրորդ տարբերակը”,- բացատրեց Շուլգան:
Քննարկաման մասնակից “Համաձայնություն” կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը շնորհավորեց Ուկրաինայի ժողովրդին և հայտնեց իր սատարումը Եվրոպական ընտանիքին միանալու ճանապարհին:
“Իշխանությունները ամեն քայլի դիմում են ընդդիմության հետ երկխոսության մեջ չմտնելոււ համար: Ժողովուրդը պայքարի ճանապարհին է և չի պատրաստվում զիջել իր անկախությունը”,-ասաց Շահնազարյանը և դիմելով Շուլգային հավելեց.” Եթե և մենք և դու ապրեինք նորմալ երկրում մայդաններ չէին լինի”:
Քննարկմանը մասնակցեց նաև Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, որը վերլուծելով իրավիճակը փորձեց գնահատական տալ: