09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

Հունվարի 21-ը Գրկախառնությունների միջազգային օրն է

Այսօր` հունվարի 21-ին, աշխարհը նշում է Գրկախառնությունների միջազգային օրը /International Hug Day/: Այս տոնը հիմնվել է ԱՄՆ-ում 1986թ.-ին, հետո լայն տարածում գտել աշխարհով մեկ, գրում է calend.ru-ն։ Ըստ տոնի ավանդույթի՝ ընկերական գրկախառնություն կարելի է ունենալ նաև անծանոթ մարդու հետ։ Հայտնի է նաեւ, որ այս տոնի հիմնադիրներն ուսանողներն են եղել:

Բանը հասավ դեղնակտուցներին, քաղաքական անչափահասներին. Դավիթ Հակոբյանը քննադատեց/վիդեո/

 Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը խոսեց հունվարի 18-ին կայացած ԱԺ չորս ոչ կոալիցիոն ուժերի հրավիրած հանրահավաքին, որի հիմնական նախաձեռնությունը պատկանում էր “Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակին” քաղաքացիական նախաձեռնությանը:  “Սկսենք միտինգային շնորհանդեսից, ես ներկա գտնվեցի այդ հանդեսին:Ողջունելի է, որ ոչ մի անգամ այդքան մարդ չէր հավաքվել, առկա է […]

՛՛Ում կդնի ՛՛Հանրապետականը՛՛՛՛ /վիդեո/

”Ես նրան չեմ ճանաչում, չգիտեմ` ինքն արժանի է, թե ոչ, կարող է, թե չի կարող, բայց ես մի բան  գիտեմ, որ ՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունը բուհ-ի ռեկտոր կդնի այն մարդուն, ով հլու հնազանդ կկատարի բոլոր իրենց հրամանները, չի ունենա սեփական կարծիք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը՝ ի պատասխան հարցի, թե […]

ՄԱԿ-ը չեղյալ է հայտարարել “Ժնեւ 2”-ին Իրանի մասնակցության հրավերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր հետ է կանչել Իրանին ուղարկված Սիրիայի հարցով “Ժնեւ-2” համաժողովին մասնակցության հրավերը: Պատճառն այն է, որ Թեհրանը հրաժարվել է աջակցել 2012 թվականին Ժնեւում առաջին բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Բան Կի Մունը որոշում է կայացրել, որ Մոնտրյոյում հանդիպումը կանցնի առանց Իրանի մասնակցության, գրում է РИАНовости–ն: Այս որոշումից անմիջապես հետո հայտնի […]

Քոչարյանը թիմ չունի

՛՛Իշխանություն պիտի ունենաս, պիտի թիմ ունենաս, որ գաս քաղաքականություն, նա թիմ չունի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորության մասին: Ադիբեկյանի խոսքով՝ նախկին նախագահին ոչ ոք չի սիրում: ՛՛Երբ եղել է երկրի նախագահ, նրա մերձակիցները նրան չէին սիրում, կոպիտ է ու խիստ, դեսպոտ, իր կամքը թելադրող, չզիջող՛՛: ՀՅԴ-ը […]

Արգելում են Սերժ Սարգսյանի նկարով օրացույցը

՛՛Հայ լեզուով թղթերը պիտի այրուեն՛՛. այս վերտառությամբ տեղեկությունը կարդում ենք ՛՛Ժողովրդի ձայն՛՛ թերթի 1918 թ. 61-րդ համարում, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Գանձակի պոստ-հեռագրատան թուրք կառավարիչը վերցնում և այրում Գանձակի փոխանորդի`Վրաստանի և Իմերեթիայի Հայոց Թեմական  Կոնսիստորիային ուղղված երկու նամակ-թղթածրարները` պատճառաբանելով, որ դրանք հայերեն են և, հետևաբար, անհասկանալի  ցենզուրների համար:   Հավելենք նաև, որ հայ գործիչ, Վրաստանում ՀՀ դիավանագիտական առաքելության ղեկավար Արշակ  Ջամալյանն այդ առթիվ  հայտնում է Վրաստանում Ադրբեջանի դիվանագիտական  ներկայացուցիչ  Մ. Ջաֆարովին, որ քրիստոնեության առաջին դարերիցն ի վեր հայ կրոնավորներն ուկրոնական հաստատությունները մշտական կապի մեջ են եղել Էջմիածնի  հետ, գրություններ են փոխանակել հայոց լեզվով, և մինչ օրս ոչ […]

Տեղ-տեղ մերկասառույց է

  ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 21.30–ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:  Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

Ուրիշի սեղանին թամադայություն մի արեք. Հայոց աշխարհ

Ի՞նչ հետեւություններ կարելի է անել հունվարի 18-ի հանրահավաքից։ Արդյոք դա քաղաքական ուժերի եւ քաղաքացիական նախաձեռնության համախմբման աննախադեպ ակցիա՞ էր, որը նախանշում է քաղաքական-քաղաքացիական ակտիվության « նոր փուլի՛՛մեկնարկը, թե՞ պարզապես հերթական բողոքի գործողություն, որպիսիք Ազատության հրապարակը շատ է տեսել իր ՛՛քաղաքական կենսագրության՛՛ ընթացքում։ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԱԺ 4 ուժերի համախմբմանը՝ վերլուծելով […]

Սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում` Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 21-22-ին կբարձրանա 1-3 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը հնարավոր է թույլ ձյուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված