19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուրիշի սեղանին թամադայություն մի արեք. Հայոց աշխարհ

Ի՞նչ հետեւություններ կարելի է անել հունվարի 18-ի հանրահավաքից։ Արդյոք դա քաղաքական ուժերի եւ քաղաքացիական նախաձեռնության համախմբման աննախադեպ ակցիա՞ էր, որը նախանշում է քաղաքական-քաղաքացիական ակտիվության « նոր փուլի՛՛մեկնարկը, թե՞ պարզապես հերթական բողոքի գործողություն, որպիսիք Ազատության հրապարակը շատ է տեսել իր ՛՛քաղաքական կենսագրության՛՛ ընթացքում։

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԱԺ 4 ուժերի համախմբմանը՝ վերլուծելով յուրաքանչյուրի հնարավորությունները, մասնավորապես նշելով.

-Երիտասարդները հենց հարթակից ցույց տվեցին ով է իրավիճակի տերը՝ Զուրաբյանի ՛՛պայքար, պայքար մինչեւ վերջ՛՛-ին հակադարձեցին « մենք ենք մեր երկրի տերը՛՛կարգախոսով։ Ավելին՝ նրանք որեւէ հակապետական, հակաիշխանական, քաղաքական կոչերով հանդես չեն գալիս, այլ ներկայացնում են իրենց դիրքորոշումը կոնկրետ հարցի՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի ներդրման վերաբերյալ, այնինչ ձեր նշած անձը փորձեց վերհիշել 2008-09թթ. բառապաշարը։ 

Սա ինձ հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ ուրիշի սեղանին թամադայություն մի արա։ Եվ, ինչպես տեսանք, հակաիշխանական կոչերը հանրահավաքի մասնակիցների շրջանում որեւէ լուրջ արձագանք չգտան։ 

Ընդհանրապես անհասկանալի է, երբ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչը խոսում է ոչ իշխանական չորս ուժերի համախմբման մասին, երբ հենց իր ղեկավարած խմբակցությունը համախմբման խնդիր ունի։ ՀԱԿ խմբակցության առնվազն երկու պատգամավոր մյուսների նման չեն քվեարկում։ Նրանցից մեկը նախագահական ընտրություններում դրել էր իր թեկնածությունը, եւ որեւէ մեկը, ըստ էության, չպաշտպանեց նրան, մյուսն էլ նոր շարժում է նախաձեռնել՝ ի դեմս ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛նախաձեռնության։ 

Դե, եթե այդքան ուժեղ խմբակցություն եք, նախ՝ ձեր մեջ միավորվեք, հետո խոսեք քաղաքական չորս ուժերի համախմբման մասին։ Այդ գաղափարն ինքնին անլուրջ է, թեկուզ այն պատճառով, որ որեւէ գաղափարական հենք չունի։ Այնպես որ ՀԱԿ-ը լավ կանի՝ զբաղվի իր ներքին խնդիրներով։ 

Նույնը կարելի է ասել ՛՛Ժառանգություն՛՛խմբակցության մասին, որտեղ, այսպես շարունակվելու դեպքում, ՛՛Ժառանգություն՛՛կուսակցությունը փոքրամասնություն կլինի։ 

Երկրորդ՝ կես տարին մեկ ՛՛Ժառանգություն՛՛-ում մեկը հրաժարական է տալիս, մյուսն է գալիս, մեկը գնում է Ամերիկա՝ դասընթացների, եւ հայտնի չէ՝ կվերադառնա՞, թե՞ ոչ, կամ՝ մեկը դիմում է գրում, դուրս գալիս խմբակցության ղեկավարի պաշտոնից։ Իհարկե, դա ՛՛Ժառանգության՛՛խնդիրն է, բայց երբ այսպիսի քաղաքական ուժերը հավակնում են միավորել ընդդիմադիր դաշտը՝ սա առնվազն տարօրինակ է. եթե 5-6 հոգով չեք կարողանում միավորվել, ինչպե՞ս կարող եք 4 կուսակցություններով համախմբվել եւ ՛՛երկրում իրավիճակ փոխել՛՛։ 

ԲՀԿ-ում էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Մինչեւ հիմա պարզ չէ՝ ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛, որ դաշտում է՝ իշխանամե՞տ է, այլընտրա՞նք, թե՞ ընդդիմություն։ Այնտեղ կան գործիչներ, որոնք խիստ ռադիկալ ընդդիմադիր կոչերով են հանդես գալիս, մինչդեռ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն։ Կա նաեւ երրորդ, այսպես ասած, գործարար թեւը, որն ընդհանրապես լռում է։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ