09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ահա թե ինչու Եվրոպայում այս մոդելը գործում է․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ինչ խոսք՝ հեծանվային մշակույթը, անկասկած, առաջադեմ և օգտակար երևույթ է, վիճելն անիմաստ է։ Ասեմ ավելին, երբ պետությունները խրախուսում են հեծանվով տեղաշարժվել՝ մեքենայի կամ հասարակական տրանսպորտի փոխարեն, նպատակը երկուսն է՝ մի կողմից՝ նվազեցնել բնակավայրերում արտանետումները և տրանսպորտային գերբեռնվածությունը, մյուս կողմից՝ ձևավորել առողջ կենսակերպի մշակույթ։
Սակայն շատ կարևոր է փաստել, որ հեծանվային մշակույթը ձևավորվում է ոչ թե միայն զուտ հեծանիվը քշելով, այլ ամբողջ միջավայրի ապահովման միջոցով։ Դրա համար անհրաժեշտ են հեծանվային արահետներ (հենածանվաուղիներ), անվտանգ փողոցներ, քաղաքային ենթակառուցվածքներ և ամենակարևորը՝ վարքականոն ու հարգանքի մշակույթ՝ թե՛ վարորդների, թե՛ հետիոտների մոտ։ Ահա թե ինչու Եվրոպայում այս մոդելը գործում է՝ այնտեղ ձևավորված է ոչ թե ձևական, այլ բովանդակային մոտեցում, և մարդիկ հաճույքով ու անվտանգ հեծանիվ են վարում՝ առանց տարիքային սահմանափակման ու հասարակական դիրիքի։
Ի տարբերություն դրան, մեր մոտ ամեն ինչը շուռ է տված գլխի վրա․ Հայաստանում իշխանության ղեկավարը փորձում է «գովազդել» հեծանիվ քշելը, որն ունի հակառակ էֆեկտ։ Մասնավորապես, հեծանիվ վարելու ակցիայի համար փակվում են Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ, պարալիզացվում է քաղաքի երթևեկությունը, մարդկանց անհարմարությունների մեջ է գցում, իսկ թիկնապահների շարասյունը ուղեկցում է առաջնորդին․ փաստացի սա ոչ թե մշակույթ է, այլ ցուցադրական այլանդակություն:
Ըստ էության՝ նման մոտեցմամբ ոչ թե տարածվում է հեծանվային մշակույթ, այլ դրա իմաստը աղավաղվում է։ Այս մարդը, ինչպես բոլոր կարևոր ոլորտներում, այս «անշառ ու բարի» թեման նույնպես աղավաղում է՝ վերածելով ցինիկ ձևական ներկայացման»։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ