16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Չի ստացվում, թյուրիմացություն ջան․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չի ստացվում, թյուրիմացություն ջան, ոչ մի կերպ չես  կարողանում մարդկանց հանել եկեղեցու դեմ, ուզում ես ոտաբոբիկ յոթը վանք մտի, փորձի պղծել, չի ստացվելու, հետդ եկող չկա։ էդ մի բուռ քոականները հեչ, դրանց ուր քշես, կքշվեն, դա իրական ժողովուրդը չէ,  դա էն  մարդիկ չեն, որ քեզ կարող են  օգնել, ուժ գեներացնել ընդդեմ հայոց եկեղեցու, ընդդեմ քրիստոնեական հավատի եւ սրբությունների։
 Բուն ժողովուրդը  ատելությամբ եւ ջղային  դեռ զուսպ  հետեւում  է  կերածդ բողկերին եւ, վայ քեզ, եթե այդ ատելությունը դառնա բռունցք եւ  ուժ։
 Իրականում սա եւս դեռ չի ստացվում, բայց, մտածիր, բա որ ստացվեց…
Բայց մի բանի  թույլ հույս կա,  մեր դարավոր եկեղեցիները հզոր էներգետիկա ունեն, գուցե եւ այդ էներգետիկան քեզ մի քիչ, շատ քիչ դարձի բերելու փորձ անի, գուցե եկեղեցուց դուրս գալուց հետո, երբ նստում ես հարկատուների հաշվին  գնված զրահապատ ավտոդ, կամ հաց ես ուտում, էլի՝ պարզ հարկատուների հաշվին, կամ՝ ինչ-որ  ցիլոներ ես փորձում  դրանց տակ մտքերդ քողարկելու հույսով, գուցե էդ պահերից մեկում  մի քիչ, շաատ քիչ մարդանաս,սսկվես, մնաս ինքդ քեզ հետ եւ  հասկանաս, թե ով ես դու իրականում, ինքդ քեզանից վախենաս ու զզվես,/էլի ուզում եմ մտածել, որ դու էլ մարդ ես, մսից, արյունից, վերջապես՝ հոգուց, գրողը տանի/,իսկ դրանից հետո, հուսամ, կիմանաս ինչ անել,ձեռքդ բռնող չի լինի, անգամ կողքիդ էն լպրծունները»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ