12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Իշխանությունն ունի սահմանված առաջնահերթություններ և կանոնակարգված առաջ է շարժվում․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Քաղաքական դաշտում իշխանության առաջադրած «մարտերն առանց կանոնների» մոտեցումը որևէ մեկին չի շրջանցելու, նույնիսկ այն անձանց, ովքեր արտաքուստ չեզոք/պասիվ կեցվածք են ընդունել:
Իշխանությունն ունի սահմանված առաջնահերթություններ և կանոնակարգված առաջ է շարժվում, թիրախում պահելով նախկին նախագահներին, Մայր Աթոռը, քաղաքական դաշտի առաջին պլանում դիրքավորված գործիչներին, համայնքներում հեղինակություն ունեցող անձանց, ղեկավարներին:
Որքան իշխանությունը փորձում է «անտեսելու տալ» Դավիթ Համբարձումյանի շուրջ տեղի ունեցողը կամ ցույց տալ, թե իրականում դա սովորական գրոհ է եղել, մեկ է` աղմուկն ու դրան հաջորդող իրադարձություններն ու դրանում իշխանության նյարդային արձագանքները հակառակի մասին են խոսում:
Փաշինյանը մշտապես գործում է վա բանկի տրամաբանության ներքո, ինչը մի կողմից կասկածի տակ է դնում հանրային շահը, մյուս կողմից լարված, ատելություն և թշնամություն պարունակող մթնոլորտ ապահովում ներհասարակական հարաբերություններում»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ