29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չզարմանաք, որ սրանք ափալ-թափալ Մասիս համայնքի անունը փոխեն․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Մասիս համայնքի  ղեկավար,   «Պատիվ ունեմ» խմբակցության սկսած անվստահության գործընթացի  վարչապետի թեկնածու Դավիթ  Համբարձումյանին երեկ երեկոյան, տուն վերադառնալուն պես, հենց ինքնաթիռից  բռնեցին, անգամ թույլ չտալով, որ երիտասարդ հայրը  հանդիպի իր անչափահաս երեխաներին, կնոջը, ծնողներին։ Իսկ օդանավակայանում ոչ միայն ամբողջ Մասիս համայնքն էր, այլեւ՝ շատ  այլ քաղաքացիներ։ Գիտե՞ք, ինչո՞ւ, որովհետեւ Դավիթը  ՀԱՅ ՄԱՐԴ Է,   իրոք, ընտրված, սիրված, կարգին ղեկավար է, որովհետեւ Դավիթը այն քիչ համայնքապետերից է, ով 2018-ին  չընդունեց սրանց, մերժեց զավթիչներին, որովհետեւ 2023-ի սեպտեմբերին  Դավիթ Համբարձումյանը  այն քիչ համայնքապետերից էր, որ  Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունեց հարազատի պես, աջակցեց, ապահովեց  տնով, ապրելու համար անհրաժեշտ պարագաներով։ Երեւի նաեւ  սա չներեցին, որ մարդը ձեռք մեկնեց  մոտ 20 հազար բռնի տեղահանված արցախցու։
Որովհետեւ Դավիթ Համբարձումյանը ՄԱՐԴ Է, կարգին տղամարդ, հայ եւ պինդ մարդ։Նա կարող էր չվերադառնալ հայրենիք, իմանալով, որ իր բացակայության օրերին իր դեմ դեռ 2018-ին  հարուցված շինծու գործով  հանկարծ որոշում են կայացրել, դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման։Բայց, Դավիթը Դավիթ չէր լինի, եթե չգար։ Ու սրանք, նիկոլի ոտքի տակ վնգստացող  «իրավապահները»  հենց  ինքնաթիռում նրան ձերբակալեցին ու տարան։ Որովհետւ իրենք ցռանվերգոներ են, ու, այո, դրանք պետք է միշտ վախ ունենան Դավիթներից։
Սա էլ կանցնի, բոլոր քաղբանտարկյալները ազատ կարձակվեն եւ չարը կստանա իր պատիժը, չկասկածեք։
Հ․Գ․ Չզարմանաք, որ սրանք ափալ-թափալ Մասիս համայնքի անունը փոխեն»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ