09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

”Դեմ եմ” նախաձեռնությունը` ոստիկանությանը

”Դեմ եմ” նախաձեռնությունը պատասխանել է ոստիկանության հայտարարությանը: ”Սույն թվականի հունվարի 16-ին՝ առավոտյան 8.30-ին մեկնարկեց և շուրջ մեկուկես ժամ տևեց ”Դ!ԵՄ ԵՄ” նախաձեռնության կազմակերպած իրազեկման ավտոերթը Հանրապետության հրապարակում: Այդ կապակցությամբ ցանկանում ենք գնահատել ճանապարհային ոստիկանության (ՃՈ) կատարած աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով ՃՈ աշխատակիցների ցուցաբերած պրոֆեսիոնալ և ադեկվատ պահվածքի համար: Ցանկանում ենք նշել նաև, որ ճանապարհային ոստիկանության պետը […]

Քաղաքական ուժերը կփորձեն օգտագործել հասարակական ակտիվությունը` սեփական քաղաքական ուժերի պասիվությունը քողարկելու համար

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կայացած երթին ու քաղաքական ուժերի մասնակցությանը: ” ”Դեմ եմ” պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաք-երթին, ինչպես հայտնի է, մասնակցեցին նաև խորհրդարանի ոչ իշխանական ուժերը (Լևոն Զուրաբյանի ասած` ընդդիմադիր 4 ուժերը): Հանրահավաքը բավականին ակտիվ ստացվեց, ամեն դեպքում` այն ավելի մարդաշատ […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 22-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան 1-21, 2-98, Պուշկինի 1-10, Վարդանանց 1-107, Վարդանանց փակուղի, Խանջյան 31/1, Թումանյան  5, 5/1, 9/1, 11/1, 11/2, Արամի 2, Աբովյան 14 համարների, Ադամյան, Բելյակով փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:             Ընկերությունը […]

Գազի սակագինը ազդել է ջերմոցների վրա

Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանի խոսքով, գազի վարձավճարների բարձրացման հետեւանքով Հայաստանում ջերմոցային տնտեսությունները կրճատվում են: Սակայն նրանք այլընտրանք են գտել եւ պայքարում են “Գազպրոմ Արմենիա”-ի դեմ՝ չօգտվելով գազից: “Մենք հույս չունենք այս պետությունից, ոչ էլ Գազպրոմից, եւ փնտրում ենք այլընտրանքային համակարգեր, որը 3 անգամ էժան վառելիքի ծախս է։ Հիմա աշխատում ենք գիտնականների հետ, Ռուսաստանից […]

Անի Զախարյանի տղամարդը

”Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ, քաղաքականություն սեքս մոտիվացիա ներմուծած Անի Զախարյանը Facebook-յան իր էջում գրել է, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը, որպեսզի իսկական կինը սիրի նրան: ”1.Կնամեծար2.Ազնիվ3.Հայրենասեր4.Խելացի5.Անվախ և համարձակ6.Ճկուն մտքով7.Առատաձեռն8.Լիդեր9.Հումորի զգացումով10.Խենթությունների պատրաստ11.Առնական արտաքինով12.Հետաքրքիր13.Լուրջ պահվածքով14.Ռոմանտիկ15.Նպատակասլաց և երբեք չհանձնվող”:

Միջանցքում՝ հատակին հայտնաբերվել է դի

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հունվարի 21-ին, ժամը 12.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Օհանովի փողոցի թիվ 2 շենքի 90-րդ բնակարանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:  Միջանցքում մասամբ այրվել է անկողին: Հրշեջ-փրկարարները միջանցքում՝ հատակին, հայտնաբերել են Կ. Հ.-ի  (ծնվ. 1932թ.) դին:

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմի “ԱԲՖ” կենտրոնում

Հունվարի 20-ին Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնում տեղի ունեցավ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո: Այն կազմակերպվել էր Շվեդիայի հայկական ասոցիացիա­ների միության, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության շվեդական կոմի­տեի, Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնի, Շվեդական լրագրողական ասոցիացիայի և Շվեդական «ՓԷՆ» ակումբի «Գրողների միջազգային կազմակերպության շվեդական կենտրոնի» կողմից: Երեկոյին մասնակցեցին և ելույթներով հանդես եկան նաև Շվեդիայի խորհրդա­րանի  պատգամավորներ, Շվեդական լրագրողական ասոցիացիայի և […]

Թայլանդի իշխանությունները երկրում 60 օրյա արտակարգ իրավիճակ են մտցրել

Թայլանդի իշխանությունները երկրում 60 օրով արտակարգ իրավիճակ է մտցրել` վաղվանից սկսած, տեղեկացնում է РИА Новости–ն: Արտակարգ իրավիճակը տարածվելու է մայրաքաղաք Բանգկոկի եւ մայրաքաղաքի մերձակա տարածքների վրա: Հարկ է նշել, որ երկրի ընդդիմությունը “քաղաքը փակելու” մեծ ակցիա է սկսել երեկվանից, որի շրջանակներում ակցիայի մասնակիցները փակել են դեպի քաղաքի կենտրոն տանող բոլոր ճանապարհները: Ակցիայի մասնակիցները գիշերում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված