10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

Քոչարյանը դժգոհ է . Իրավունք

“Իրավունք”-ի տեղեկություններով, ըստ ՀՀ երկրորդ նախագահի շրջապատին մոտ կանգնած աղբյուրի՝ Ռոբերտ Քոչարյանը շատ է դժգոհ մնացել հունվարի 18-ի հանրահավաքի սակավամարդությունունից, եւ այդ դժգոհությունը Վարդան Օսկանյանի միջոցով փոխանցվել է ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին: Առավելագույնս, սակայն նա դժգոհ է եղել ՀՅԴ-ից եւ անգամ կասկածներ է հայտնել, որ դաշնակները չափազանց ոչ հուսալի գործընկերներ են, որոնք կարեւոր պահին միշտ […]

Դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցեց Շվեյցարիայի նախագահի ամանօրյա ընդունելությանը

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Բեռնում մասնակցեց  Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերի կողմից Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպված ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը: Արարողության ընթացքում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի Համադաշնության նախագահը կարճատև զրույց ունեցան: 

Դեսպանը հանդիպել է

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ ԵԱՀ հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ատեֆ Հելմիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն ծավալելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել համագործակցության խոստումնալից ուղղություններն ի հայտ բերելու նպատակով համատեղ ուսումնասիրություններ կատարելու շուրջ։ Դեսպան Մելքոնյանը նախարարին տեղեկություններ փոխանցեց ոլորտում Հայաստանի ներուժի և վերջին տարիներին արձանագրած […]

Քոչարյանը Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, յուրայինների նեղ շրջանակում օրերս Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ինքը երբեք Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա (էնքա՜ն մեծ ճամփա են անցել միասին), ու բացատրել է նույն յուրայիններին, որ միեւնույն ժամանակ ինքը որեւէ մեկին երբեք թույլ չի տա իր արածը սեւացնել, ապա հավելել է, որ բացարձակապես չի ցանկանում վերադառնալ մեծ քաղաքականություն: […]

Իրանական ընկերությունը դիմել է դատարան “Նաիրիտ”–ը սնանկ ճանաչելու պահանջով. 168 ժամ

168 ժամ թերթը գրում է. Իրանական “SandbadTir INTL Transport Co.LTD”–ի ընկերությունն անցած տարի նոյեմբերի 19-ին դիմել է դատարան “Նաիրիտ գործարան” ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով։ Գործը քննում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը։ Այս անգամ իրանական ընկերությունն օֆշորային չէ, այն գրանցված է Իրանի Թավրիզ քաղաքի Ազատի փողոցում (համենայն դեպս ըստ datalex.am […]

”Այսօրվա տականքներից ավելի բեթարն եք լինելու”

”Չեք պատկերացնի որքան հպարտ եմ, որ որևէ կուսակցության չեմ հարում… Բազմիցս առնչվել եմ ԱԺ-ում ներկայացված բոլոր կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչների հետ բոլորը ունեն թաքնված ագրեսիա, բավական է դժգոհություն հայտնես իրենց կուսակցության լիդերի գործելաոճի մասին տեղում վրադ են հարձակվում ու քեզ դարձնում ազգի դավաճան ու տականք:  Հարգելիներս, աստված մի արասցե ձեզ պաշտոն տան, վստահ եմ այսօրվա տականքներից […]

Ինչու՞ են պատերազմում երկու գերատեսչությունները. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Ինչպես երեւում է, բացահայտ պատերազմ է սկսվել պետական երկու գերատեսչությունների միջեւ. ՀՀ ֆինանսների նախարարությունն ու կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն երեկ միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։ Առիթը ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման ու վճարման ոլորտում հայտնաբերված չարաշահումներն են։ Ֆիննախ. Վերահսկողական վարչության պետ Սոնա Ղարիբյանը ՊԵԿ-ին մեղադրել է  այս եւ այլ ոլորտներում […]

“Կարողա մի հատ սիլլեմ ու լինի” Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Անցյալ տարի դեկտեմբերի 27-ին ծեծի են ենթարկվել յոթ տարի առաջ Սիրիայից հայրենիք տեղափոխված , մայրաքաղաքում հաստատված Բրուտյանները: Բրուտյանների ընտանիքը ավտոտեխսպասարկման և պահեստամասերի վաճառքի գործ է ձեռնարկել: Ըստ լրատվամիջոցների “Մանանդ” տաքսի ծառայության սեփականատիրոջ Քաջիկ Կարապետյանի որդին` Արթուրը , ավտոպահեստամասի գնի շուրջ վեճի է բռնվել Արմեն Բրուտյանի և նրա երեք որդիների` Մանուկի, […]

Մինչ ԲՀԿ-ը դատապարտում էր իշխանություններին` Ծառուկյանը դիմավորում էր նախագահին. Հրապարակ

“Հրապարակ” թերթը  գրում է. Շաբաթ օրը, այն նույն ժամին, երբ ԲՀԿ-ն հոգեխանգարմունքի մեջ Ազատության հրապարակում բացականչում էր, որ “այս իշխանությունները մտնում են ժողովրդի ու իրենց գրպանները` ռեկետ անելու”, “Զվարթնոց” օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանի թիվ 1 ինքնաթիռը, որին անհամբեր սպասում էր նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ներկաների աչքից չի վրիպել, որ, ի տարբերություն մնացյալ անգամների, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված