10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

Սաուդյան Արաբիան դեմ է Իրանի` “Ժնեւ 2”-ին մասնակցելուն

Սաուդյան Արաբիան դեմ է արտահայտվել Իրանի մասնակցությանը Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված “Ժնեւ 2” համաժողովում: Պատճառն այն է, որ Իրանը հրապարակավ կողմ չի եղել Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելուն: Հիշեցնենք, որ համաժողովը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը:

Արամ Mp3-ն Եվրատեսիլում ելույթ է ունենալու մայիսի 6-ին

“Եվրատեսիլ 2014” մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: Մասնակից երկրների հեռուստադիտողների եւ պրոֆեսիանոլ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում Եվրատեսիլի “Մեծ հնգյակ”  […]

Բնական գազի հետ օդի խառնումը` պայթունավտանգ

 “ՀայՌուսգազարդ”-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ հանրության մեծ մասը անակնկալի է եկել այս ամիս գազի վարձավճարի ամսեկան չափը ճշտելուց հետո: “Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ բնակչության կողմից գազի սպառումը զգալիորեն ավելացել է և դա պայմանավորվում է եղանակային պայմաններով: Բոլորս էլ գիտենք, որ դեկտեմբերը` բավականին ցուրտ էր: Եթե 2012 թվականին […]

Մոուրինյոյին կվիրահատեն

Լոնդոնի ՛՛Չելսիի՛՛ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկա պահին գտնվում է հիվանդանոցում, ուր նրան վիրահատություն է սպասում: Sky Sports-ը նշում է, որ պորտուգալացի մասնագետը արմունկի խնդիրներ ունի: Ըստ աղբյուրի, Մոուրինյոյի արմունկը ջարդվել է եւ այդ պատճառով նրան վիրահատություն է սպասվում: Թե երբ մասնագետը կարող է վերադառնալ աշխատանքի, չի նշվում:

Դիվանագիտական հանդիպումները սադրիչ գրոհներով զուգակցելը ՝ անխուսափելիորեն պատժվելու է. Հ. Նաղդալյան

     Խորին ցավակցությունս եմ հայտնում մեր երիտասարդ զինվորի ` կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հարազատներին  եւ կարեւորում եմ քաղաքական գնահատական հնչեցնելը, քանզի այս ձեռագիրը մենք արդեն վաղուց ենք նկատել եւ բարձրաձայնել ՝ երբ դիվանագիտական հերթական հանդիպումները ադրբեջանցիները զուգակցում են պրովոկացիոն, սադրիչ գործողություններով ու գրոհներով, որը հերթական զոհերի պատճառ է դառնում: Նաեւ փա՛ռք ու պատիվ Հայոց […]

Մայդանում հեռուստալրագրողուհի է վիրավորվել

Ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի լրատվական բաժնի լրագրող Նատալյա Պիսնյան ոտքից վիրավորվել է Կիեւի կենտրոնում, որտեղ շարունակվում են ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումները, գրում է РИА Новости-ն: Հարկ է նշել, որ երեկվանից շարունակվող բախումների արդյունքում 100 ոստիկան է վիրավորվել, որոնցից 61-ը հոսպիտալացվել է: Ավելի վաղ նշվել էր նաեւ, որ այլ լրագրողներ եւս վնասվածքներ են ստացել` Известия թերթի […]

”Հաղթեցինք չէ՞”. Ռոբերտ Քոչարյանին /վիդեո/

”Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը երեկ վերանայել է ”Օտարում” ֆիլմը, որտեղ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները պատմում են, թե ինչպես են աքսորվել իրենց տներից: ”Վերանայեցի` ինչպես տեղահանեցին այդ ժողովրդին, սպանեցին, դուրս քշեցին, էվակուացրին Հյուսիսային պողոտայի ժողովրդին, և զուգահեռ ցույց են տալիս Ռոբերտ Քոչարյանին, ով բացմանն ասում է` հաղթեցինք չէ՞, տեսնես ո՞ւմ է հաղթել, ի՞նչի հաշվին”,-այսօր լրագրողների […]

Նմանատիպ գործելաոճով փորձում են ոչ թե երկարացնել, այլ կեղծել իրենց պիտանելիության ժամկետը

”Հունվարի 18-ի հանրահավաքից առաջ խորհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերը միաբերան հայտարարում էին, թե իրենք ոչ մի առնչություն չունեն հանրահավաքի կազմակերպման հետ։ Բայց երբ հետևում ես նրանց սպասարկող լրատվամիջոցներին, ակնհայտ է, որ յուրաքանչյուր ուժ փորձում է հանրահավաքային վերմակն իր վրա քաշել ու դափնիներն ինքը վայելել։ Ընդդիմադիր ուժերի միասնական լինելու հեռանկարը որքան անիրատեսական էր հանրահավաքից առաջ, նույնքան էլ՝ հետո։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված