Բնական գազի հետ օդի խառնումը` պայթունավտանգ
“ՀայՌուսգազարդ”-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ հանրության մեծ մասը անակնկալի է եկել այս ամիս գազի վարձավճարի ամսեկան չափը ճշտելուց հետո:
“Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ բնակչության կողմից գազի սպառումը զգալիորեն ավելացել է և դա պայմանավորվում է եղանակային պայմաններով: Բոլորս էլ գիտենք, որ դեկտեմբերը` բավականին ցուրտ էր:
Եթե 2012 թվականին Հայհիդրոմետի տվյալներով մենք ունեցել են +5-ի կարգի ջերմաստիճան, ապա այս տարի դեկտեմբերին Հայհիիդրոմետի տվյալներով միջինը կազմել է -8 ից -9-ը, որը շատ զգալի ջերմաստիճանային տարբերություն է տալիս և բնական է, որ սպառումը ավելանում է: Եթե անցած դեկտեմբերին բնակչության կողմից սպառումը կազմել է մոտավորապես 84,3 միլիոն խմ, ապա այս դեկտեմբերին միայն բնակչության կողմից սպառվել է 120 միլիոն խմ գազ”,-պարզաբանեց Շուշան Սարդարյանը:
Պատասխանելով հարցին , որ գազի հետ օդ է խառնվում և այն չի տալիս համապատասխան ջերմություն , իսկ հաշվիչը աշխատում է ավելի արագ Հունանյանը ասաց.
” Դա մասնագիտական պարզ և հստակ պատասխան ունի` բնական գազը օդի հետ խառնելու դեպքում առաջանում է գազաօդային խառնուրդ, ինչը պայթյունավտանգ է և կարող է վթարային իրավիճակ ստեղծել գազափոխադրման և գազաբախշման համակարգում ”:
Շուշան Սարդարյանը կարծում է, որ բարձր վարձավճարների պարագայում զարմանալու կարիք չկա, քանի որ բոլորս էլ գիտենք, որ գազի սակագինը բարձրացել է հուլիսից.
”Այսինքն` նախկին 132 դրամի փոխարեն, արդեն ուժի մեջ մտած գործող սակագնով սպառողը վճարում է 156 դրամ”,-հավելեց “ՀայՌուսգազարդ”-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը: