04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արամ Mp3-ն Եվրատեսիլում ելույթ է ունենալու մայիսի 6-ին

“Եվրատեսիլ 2014” մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:

Մասնակից երկրների հեռուստադիտողների եւ պրոֆեսիանոլ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում Եվրատեսիլի “Մեծ հնգյակ”  երկրների հետ միասին. Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա եւ Դանիա:

Իսպանիան, Ֆրանսիան եւ Դանիան կքվեարկեն 1-ին կիսաեզրափակչում, իսկ Գերմանիան, Իտալիան եւ Միացյալ Թագավորությունը՝ 2-րդ կիսաեզրափակչում:

2014 թ-ի մայիսի 6-ին, 8-ին եւ 10-ին  Դանիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր:

 

 

1-ին կիսաեզրափակիչ փուլ

Հաերգային  1-ին  մաս

 

 

Շվեդիա

Ալբանիա

Իսլանդիա

Ռուսաստան

Լատվիա

Ադրբեջան

Հայաստան

Էստոնիա

 

Համերգային  2-րդ մաս

 

Բելգիա

Հունգարիա

Մոլդովա

Մոնտենեգրո

Սան Մարինո

Պորտուգալիա

Ուկրաինա

Նիդերլանդներ

 

 

 

2-րդ կիսաեզրափակիչ փուլ

 

Հաերգային  1-ին  մաս

Նորվեգիա

Իսրայել

Վրաստան

Ավստրիա

Լիտվա

Լեհաստան

Մալթա

 

Հաերգային  2-րդ մաս

 

Ն.Հ. Մակեդոնիա

Ֆինլանդիա

Իռլանդիա

Ռումինիա

Սլովենիա

Բելառուս

Հունաստան

Շվեյցարիա

 

Եզրափակիչ փուլ

 

Միացյալ Թագավորություն

Իսպանիա

Իտալիա

Գերմանիա

Դանիա

Ֆրանսիա

 

 

Եզրափակիչ փուլ

Միացյալ Թագավորություն

Իսպանիա

Իտալիա

Գերմանիա

Դանիա

 

 

Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը “Եվրատեսիլ-2014” երգի միջազգային մրցույթին:  Ամանորի գիշերը՝ Առաջին ալիքի տոնական եթերի ժամանակ, հայտնի կդառնա, թե այս տարի ով կներկայացնի Հայաստանը սիրված մրցույթին:

“Եվրատեսիլ-2014” երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին հարող տարածքի հետ միասին կփոխակերպվի Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները եւ երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կկրի “Join Us” (“Միացիր մեզ”) խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Ավելին, նրանք այս տարի հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով:

Այս տարվա մրցույթի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ եւ էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները, իսկ ահա ամրությունը` երաժշտական այն ուժը, որ մրցույթն այսքան տարի պարունակում է իր մեջ:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մարտի 10-ին:

Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 եւ 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

2014-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում՝ այդ թվում Առաջին ալիքի հեռուստադիտողները:

 

Առաջին ալիք

 Հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ