04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

“Կարողա մի հատ սիլլեմ ու լինի” Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

Անցյալ տարի դեկտեմբերի 27-ին ծեծի են ենթարկվել յոթ տարի առաջ Սիրիայից հայրենիք տեղափոխված , մայրաքաղաքում հաստատված Բրուտյանները: Բրուտյանների ընտանիքը ավտոտեխսպասարկման և պահեստամասերի վաճառքի գործ է ձեռնարկել:

Ըստ լրատվամիջոցների “Մանանդ” տաքսի ծառայության սեփականատիրոջ Քաջիկ Կարապետյանի որդին` Արթուրը , ավտոպահեստամասի գնի շուրջ վեճի է բռնվել Արմեն Բրուտյանի և նրա երեք որդիների` Մանուկի, Սարգիսի և Քրիստափորի հետ: Սիրիահայերը պատմել են, որ վեճից հետո Արթուրը թողել հեռացել է. ապա երեք ժամ անց կրկին վերադարձել է մի խումբ ընկերներով:

Բրությանի որդին` Սարգիսը “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հետ զրույցում եղածը այսպես է նկարագրել.”Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին` ժամը 17:00-ի սահմաններում: Նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում “Մանանդ” տաքսի ծառայությունից մեկը եկավ մեզնից պահեստամաս գնելու : Ես ասեցի, որ նշված պահեստամասն արժե 14 հազար դրամ , ինքը պնդեց, որ պետք է 12 հազարով տանք: Ես ասեցի, որ հնարավոր չի ու ինքն ինձ պատասխանեց.”Կարողա մի հատ սիլլեմ ու լինի: Ես իրեն դուրս հանեցի ու ինքը ինձ վրա հարձակվեց: Վիճաբանության ժամանակ հայրս եկավ, որ մեզ բաժանի: Հետո ժամը 17:00-ի սահմաններում, նրանք մոտ 30 հոգանոց ոհմակով, երկաթյա ձողերով ու փայտերով. աշխարհի ամենավերջին հայհոյանքներով եկել մտել են մեր կետ ու երկու եղբայրներիս ու հորս այն աստիճանի են ծեծել, որ մի եղբայրս առաջին օրը վերակենդանացման բաժանմունքում էր, մյուս եղբայրս գլխին 8 տեղից կարված , մարմնական վնասվածքներով գտնվում էր տանը…”:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ