11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Քոչարյանը Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, յուրայինների նեղ շրջանակում օրերս Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ինքը երբեք Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա (էնքա՜ն մեծ ճամփա են անցել միասին), ու բացատրել է նույն յուրայիններին, որ միեւնույն ժամանակ ինքը որեւէ մեկին երբեք թույլ չի տա իր արածը սեւացնել, ապա հավելել է, որ բացարձակապես չի ցանկանում վերադառնալ մեծ քաղաքականություն:

Այնուհանդերձ, նույն շրջանակները կարծում են, որ նա ցանկանում է վերադառնալ, սակայն վերջին շրջանում ՀՀԿ-ի եւ Քոչարյանի միջեւ ծավալված լեզվակռիվն ու դրա արձագանքները շատ են հիասթափեցրել էքս նախագահին. նման կտրուկ հակադարձում նա չէր սպասում իր նախկին թիմակիցներից։ 

“Քոչարյանն անցնող վեց տարիների ընթացքում այդպես էլ չի պատկերացնում, որ այլեւս նախագահ չէ, եւ բոլոր նախկին ենթականերին վերաբերվում է նախկին չափանիշներով, որ նրանք ձիու վրա են, Աստծուն են մոռանում, ձիուց իջնում են` ձիուն. հիմնական թյուրըմբռնումն այստեղ է”,- ասաց “յուրայիններից” մեկը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ