18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Դոգն՛՛ այլեւս պետք չէ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ  Վարդան Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանությունից: Վերջինս հայտնի է “Դոգ” մականունով եւ  ոստիկանապետի օգնականն էր:

Անցած ամառ նա օգնականի պաշոտնից հեռացվել էր Հետք-ի  լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել եւ վիրավորել էր լրագրողին: Որոշ ժամանակ անց նա նշանակվել էր Չարբախի փոխոստիկանապետ:

Վարդան Ղուկասյանը, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքից հեռացվել է, քանի որ բողոք-դիմումներ շատ կային: Նրան հենց Վլադիմիր Գասպարյանն է առաջարկել ազատման դիմում գրել: Չի բացառվում, որ Ղուկասյանը ազատված լինի nrnak.com կայքի պատճառով: Որոշ տեղեկությունների համաձայն, կայքի հովանավորը Դոգն է, եւ վերջերս այնտեղ քննադատական հոդվածներ էին տեղադրվում ոստիկանության դեմքերի վերաբերյալ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ