04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խոշոր վթար Արցախի փողոցում. տուժել են երեխաներ /վիդեո/

Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Նոր-Արեշ 11 փողոցի բնակիչ Ռոբերտ Գալստյանը, վարելով Mercedes մակնիշի 07 SU 004 համարանիշի ավտոմեքենան, Արցախի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 1 շենքի պատին: Հաղորդում է shamshyan.com-ը: 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Գալստյանն ու ուղևոր, Արցախի պողոտայի 10-րդ շենքի բնակիչ, 20-ամյա Արթուր Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Նրանց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ոստիկանության էրեբունու բաժնի պահպանության բաժնի ծառայողները: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ