15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուս ֆուտբոլիստները միայն կարող են երազել Մխիթարյանի ցուցանիշի մասին

Որքան մոտենում է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլում սպասվող ՛՛Զենիթ՛՛ – ՛՛Բորուսիա՛՛ հանդիպումը, Ռուսաստանում ավելի շատ են հետաքրքվում գերմանական ակումբի ֆուտբոլիստներով:

Այս անգամ soccer.ru կայքը անդրադարձել է ՛՛Բորուսիայի՛՛ եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Կայքը հայ ֆուտբոլիստի մասին գրել է.

՛՛Մխիթարյանը վտանգավոր մրցակից է ՛՛Զենիթի՛՛ համար, որովհետեւ նա մտածող եւ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Այդպիսի մրցակիցների հետ պետք է հաշվի նստել: ճիշտ է այս մրցաշրջանում Մխիթարյանը լավագույնը չէ ոչ միայն Գերմանիայում, այլ նաեւ իր ակումբում, բայց ֆուտբոլիստի տեղափոխությունը ՛՛Բորուսիա՛՛ սխալ համարել չի կարելի:

Մխիթարյանի միջին գնահատականը ավելի բարձր կլիներ, եթե նա չմասնակցեր ՛՛Բորուսիայի՛՛ վերջին անհաջողություններին: Մխիթարյանը իրեն շատ համեստ է պահում, բայց նրան սիրեցին, հատկապես ՛՛Շալկե 04-ի՛՛ հետ հանդիպումից հետո: Այդ հանդիպման վերջում անցումը ցույց տվեց, թե ինչու գերմանական ակումբը ընտրեց հայ ֆուտբոլիստին, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ձագոեւին:

Խոսակցություն կար, որ Ձագոեւը եւ Կոկորինը կարող են հայտնվել գերմանական ակումբում, բայց Մխիթարյանի օգտին են խոսոում հսկայական փորձը: Նա անցած մրցաշրջանում խփել էր 25 գնդակ, իսկ Ձագոեւը եւ Կոկորինը միայն երազում են դրա մասին: Մխիթարյանը հաջող կխաղար նաեւ Սուարեսի հետ ՛՛Լիվերպուլում, բայց անձամբ ֆուտբոլիստը նշել է, որ ՛՛Բորուսիան՛՛ ընտրել է հիմնականում Կլոպի համար՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ