18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արամ Հարությունյանը` մարզպե՞տ

”Այդպիսի բան չկա, շատ էլ հեռու է իրականությունից”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը` մեկնաբանելով լուրերը, թե հնարավոր է առաջիկայում իրեն փոխարինի  Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Մարզպետը հորդորեց. ”Զանգեք նախարարին”:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանից ևս հետաքրքրվեցինք, թե արդյոք նախարարին նման առաջարկ արվել է: ”Սխալ տեղեկատվություն է, այս պահի դրությամբ նախարարին այդ թեմայով որևէ առաջարկություն չի եղել”: 

Հիշեցնենք, որ ”Հրապարակն” այսօր գրել էր, որ Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման “քրեական գործով” անցնող բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ըստ որոշ տեղեկությունների, “կտեղափոխեն” Կոտայք` Կովալենկո Շահգալդյանի պոստին տիրություն անելու, նախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել Արարատի ներկայիս մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ