09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

“Չորրորդ նախագահը պիտի լինի ` Ֆրանկլին Ռուզվելտը” /վիդեո/

Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը գտնում է, որ աբկախ Հայաստանի հանրապետությունը դեռեւս նորմալ նախագահ չի ունեցել: “Երեք նախագահներն էլ արդեն ցուցադրել են իրենց տեսական մտքի ապրոբացիան: Նորից այս երեք նախագահներին նստելու հնարավորություն տալ չի կարելի: Չորրորդ նախագահը պիտի ուրիշ լինի` Ֆրանկլին Ռուզվելտը պիտի լինի մեր չորրորդ նախագահը կամ էլ Բիսմարկը պիտի լինի….’’,-նշեց Դավիթ Հակոբյանը: Մանրամասները` […]

“Ժնեւ 2”-ը մեկնարկել է

Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում մեկնարկել է Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված “Ժնեւ – 2”միջազգային համաժողովը, փոխանցում է НТВ-ն: Համաժողովին մասնակցում է 39 երկիր, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Սիրիայի կառավարության եւ ընդդիմության պատվիրակությունները: Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով չի մասնակցում համաժողովին, քանի որ հրավերը հետ էր կանչվել, այսօր հայտարարել է, որ Սիրիայի խաղաղ բանակցությունները հազիվ թե հաջողությամբ […]

Միջազգային փորձագետները բարձր են գնահատում կառավարության որդեգրած կենսաթոշակային բարեփոխումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար: «Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և համոզված ենք, որ միասին լավ աշխատանք ենք իրականացնելու: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեր կողմից խորապես […]

Եվրամայդանում զոհվածներից մեկը հայ է /վիդեո/

Կիեւում ցուցարարների եւ ոստիկանների բախումների հետեւանքով արդեն երկու մարդ է զոհվել, որոնցից մեկը, Украинская правда-ի փոխանցմամբ` հայ է՝ մոտ 30 տարեկան, Եվրամայդանի ակտիվ մասնակից Սերգեյ Նիգոյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել Գրուշեւսկու փողոցում։  Հիշեցնենք, որ այսօր եւս բախումների արդյունքում 22 տարեկան երիտասարդ էր մահացել:

Եռուզեռ բուհերում՝ կրթաթոշակի մրցույթի շուրջ /վիդեո/

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերում անցկացնում է 1-ին կուրսեցիների կրթաթոշակի մրցույթի իրազեկման ակցիաներ, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ տեղեկացված լինեն և դիմեն մրցույթին։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողները բավականին ակտիվ են, անընդհատ դիմում են դեկանատ, հետաքրքրվում կրթաթոշակի մասին, պահանջում իրենց առաջադիմության թերթիկները: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Քրիստինե Յախշյանը տեղեկացրեց. «Ուսանողները սպասում են, դիմում, հետաքրքրվում: Մեզ մոտ […]

Ադրբեջանական կայքն անդրադարձել է Սամվել Ալեքսանյանի Արմեն Սարգսյանին մատուցած թանկարժեք նվերին

Ադրբեջանական vesti.az անդրադարձել է Սամվել Ալեքսանյանի մատուցած թանկարժեք նվերին՝  Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան՝ Արմեն Սարգսյանին:  Կայքը գրում է, որ Սամվել Ալեքսանյանը, գտնվելով Լոնդոնում, իմացել է, որ Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը շրջում է էժանագին մեքենայով եւ որոշել է նրան նվիրել  Rolls-Royce Phantom VI մեքենա, որի գինը կազմում է 80 հազար ֆունտ ստերլինգ: 

Ծառուկյանն ու ԲՀԿ 2 պատգամավոր դեռ այն ժամանակ դեմ են եղել

՛՛Քննարկվել է պարտադիր լինելու համակարգը, սակայն ինչու չեք հարցնում՝ ինչու է այն ժամանակ քննարկվել համակարգը, որ հիմա է ընդունվելու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու ԲՀԿ-ը կոալիցիայի մաս կազմած տարիներին չէր քննադատում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, իսկ այսօր քննադատում է: Մելքումյանը շեշտեց, որ կուսակցության  ղեկավար Գագիկ […]

ԲՀԿ-ը կսատարի՞ Քոչարյանին 2018-ին

”Ես չեմ թաքցնում իմ զորակցությունը, գտնում եմ, որ նա բավական ծանրակշիռ պետական-քաղաքական գործիչ է, արդյունավետ կառավարել է երկիրը, կատարյալ չի եղել ոչ մի բան, գիտեմ՝ ինչ կամք է դրսևորել երկրի կառավարման տարիներին՛՛,-Henaran.am-ի հարցին, արդյոք ԲՀԿ-ը կսատարի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եթե վերջինս որոշի առաջադրվել 2018-ի նախագահական ընտրություններում: Նշենք, որ նման կարծիք հայտնել են որոշ քաղաքական […]

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:                                                           ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված